Երևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Տոյոտան» (տեսանյութ)
ՀասարակությունԴեկտեմբերի 16-ին համացանցում մի տեսանյութ էր շրջանառվում. «Տոյոտայի» վարորդը, կոպտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, մայրաքաղաքի Գրիբոյեդովի փողոցում երթևեկում էր հանդիպակաց՝ ստեղծելով վթարային իրավիճակ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:
Նույն կերպ վարում էր նաև Հրաչյա Քոչարի փողոցում։
Մայրաքաղաքի պարեկները նույն օրը վերոհիշյալ «Տոյոտան» հայտնաբերել և տեղափոխել են պահպանվող հատուկ տարածք։
Վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել