Հունվարի 1-ից Հայաստանում կկրճատվի մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի գործածությունը
Հասարակություն
2027 թվականի հունվարի 1-ից Հայաստանում կկրճատվի մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի գործածությունը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:
Արգելվելու է`
- պոլիէթիլենային պարկերի և տոպրակների առկայությունը՝ բացառությամբ կշռափաթեթավորման համար օգտագործվող պարկերի և երկրորդային հումքից արտադրված աղբի համար նախատեսված պարկերի,
- պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման տարաների և սպասքի (ափսեներ, բաժակներ, գդալներ, պատառաքաղներ, դանակներ, ըմպելու և խառնելու համար նախատեսված ձողիկներ) առկայությունը:
Այլընտրանք՝
- թղթից, կտորից և այլընտրանքային նյութերից պատրաստված բազմակի օգտագործման տոպրակներ,
- թղթից և փայտանյութից պատրաստված սպասք,
- թղթից կամ փայլաթիթեղից պատրաստված տարաներ:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել