Որ վարչական շրջաններում է օդն ամենակեղտոտը
Հասարակություն
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։ Մանավորապես՝
Կենտրոն վարչական շրջանում՝ ամբողջ շաբաթվա ընթացքում,
Արաբկիր, Շենգավիթ և Նոր Նորք վարչական շրջաններում՝ դեկտեմբերի 14-ին։
Ազոտի երկօքսիդի պարունակության գերազանցում արձանագրվել է Արաբկիր վարչական շրջանում՝ դեկտեմբերի 13-ին։
Կենտրոն, Շենգավիթ և Նոր Նորք վարչական շրջաններում ազոտի երկօքսիդի պարունակությունը շաբաթվա ընթացքում սահմանային թույլատրելի կոնցենտրացիան չի գերազանցել։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը ներկայացել է նոր ֆոտոշարքով