Երևանում ավտոմեքենա է այրվել
Հասարակություն
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 17։10-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Րաֆֆու փողոցում ավտոմեքենա է այրվում։ Այս մասին տեղեկացնում են Փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։24-ին, մարվել՝ 17։35-ին։ Այրվել է Opel մակնիշի ավտոմեքենան։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն