Տեր Վրթանեսի համար որոշիչ են մոտակա 72 ժամերը․ նա մեկ հարց է տվել՝ ամեն ինչ կարգի՞ն է Մայր Աթոռում․ Հայր Զաքարիա
Հասարակություն
Բժիշկներն այս պահի դրությամբ արել են առավելագույնը: Տեր Վրթանեսի համար որոշիչ են մոտակա 72 ժամերը: Այս մասին հայտնել է Հայր Զաքարիան։
«Երեցկինը մի քանի րոպե տեսակցել է նրան և խոսել: Տեր Հայրը մեկ հարց է տվել՝ ամեն ինչ կարգի՞ն է Մայր Աթոռում...
մեծ խնդրանք. անպայման ձեր աղոթքներում հիշեք Տեր Վրթանեսին»,– գրել է նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մայր Աթոռում վատացել էր տեր Վրթանես քահանա Բաղալյանի ինքնազգացողությունը։ Շտապօգնության խումբը նրան հոսպիտալացրել էր։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)