Պարեկային ծառայությունը նախատոնական օրերին և Ամանորին ուժեղացված ծառայություն է իրականացնելու. ՆԳՆ
Հասարակություն
Պարեկային ծառայությունը, պայմանավորված նախատոնական եռուզեռով, դեկտեմբերի 13-ից հանրապետության ամբողջ տարածքում իրականացնում է ուժեղացված ծառայություն, որի նպատակն է նախականխել, կանխել հանցագործությունները, նաև ապահովել ճանապարհային երթևեկության պատշաճ անվտանգություն, հայտնում են ՆԳՆ-ից։
«Դեկտեմբերի 31-ից 2026 թվականի հունվարի 5-ը Պարեկային ծառայությունն իր ողջ ներուժը կենտրոնացնելու է ոչ սթափ վիճակում գտնվող վարորդների կողմից տրանսպորտային միջոցների շահագործումը բացառելու, իրավախախտներին հայտնաբերելու ուղղությամբ։ Պարեկների կողմից որևէ զիջում կամ ներում չի լինելու»,- ասել է ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանը։
Անդրադառնալով առանց վարորդական իրավունքի տրանսպորտային միջոցների շահագործման խնդրին՝ նա նշել է, որ օրենսդրական փոփոխություններով սահմանվել են խստացումներ։
Խուդինյանը հիշեցրել է, որ ավտոմեքենա վարելու իրավունք չունեցող անձը առաջին խախտման դեպքում ենթարկվում է վարչական տույժի, իսկ կրկնակի խախտման դեպքում՝ քրեական պատասխանատվության։
Պարեկային ծառայության պետը քաղաքացիներին հորդորել է խստագույնս պահպանել անվտանգության կանոնները՝ հատկապես տոնական օրերին լինել առավել զգոն և դրսևորել իրավագիտակից վարք։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)