Այսօր Հայաստանում արվել է առաջին ռոբոտային վիրահատությունը
Հասարակություն
Այսօր Հայաստանում արվել է առաջին ռոբոտային վիրահատությունը։ Այդ մասին հայտնում է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։
«Ռոբոտային վիրաբուժությունն այսօր արդեն իրականություն դարձավ մեր Երկրում:
Հայաստանում, առաջին անգամ կատարվել են ռոբոտիկ վիրահատություններ ՍլավՄեդ բժշկական կենտրոնում:
Ուրախ եմ ու հպարտ,որ առաջինը հենց ուրոլոգիական վիրահատություն է կատարվել՝ երիկամի ռոբոտիկ մասնահատում։
Եվ ամենակարևորը՝ վիրահատությունը բարեհաջող է անցել։
Վիրահատական գործողությունն իրականացրել է մեր կոլեգան՝ուրոլոգ Մհեր Մխիթարյանը»,- նշել է նա:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)