Մոլորված քաղաքացուն հայտնաբերեցին
Հասարակություն
Դեկտեմբերի 20-ին, ժամը 19։07-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին կնոջ և երեք երեխաների հետ Մաթոսավանք վանական համալիր տանող անտառամիջյան ճանապարհին մոլորվել է:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին և ուղեկցել իրենց ավտոմեքենայի մոտ:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)