Զգուշացում վարորդներին՝ Աբովյան-Չարենցավան և Դիլիջանի հատվածի ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
Հասարակություն
Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը հայտնում է․ «Դեկտեմբերի 21-ին՝ ժամը 10:20-ի դրությամբ, Աբովյան- Չարենցավան և Դիլիջանի տարածաշրջանի (Հաղարծին վանական համալիրի հատված) ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն