Այս երիտասարդ երաժիշտները դարձել են մեր քաղաքի ներկայացուցիչները՝ իրենց տաղանդով և նվիրումով․ Ավինյան
Հասարակություն
«Կայացավ «Երևան» երիտասարդական նվագախմբի տարվա ամփոփիչ համերգը՝ Իտալիայից ժամանած դիրիժոր Էնրիկո Ֆագոնեի ղեկավարությամբ և մենակատար դաշնակահար Ֆրեդի Քեմփֆի մասնակցությամբ»,- Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Տիգրան Ավինյանը նշել է, որ քաղաքապետարանի հիմնադրած նվագախումբը շարունակաբար զարգանում է՝ հանդես գալով միջազգային հեղինակավոր հարթակներում և մշտապես վայելելով քաղաքապետարանի լիակատար աջակցությունը։
«Հատկանշական է, որ «Երևան» երիտասարդական նվագախումբը այս տարվա ընթացքում ելույթ է ունեցել նաև Բեռլինում, Մոսկվայում և Թբիլիսիում՝ արժանապատվորեն ներկայացնելով Երևանը միջազգային բեմերում։
Այս երիտասարդ երաժիշտներն արդեն իսկ դարձել են մեր քաղաքի ներկայացուցիչները՝ իրենց տաղանդով և նվիրումով»,- նշել է քաղաքապետը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)