Ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով հետախուզվող երիտասարդը հայտնաբերվել է
Հասարակություն
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 22-ին Սևքարեցի Սաքոյի փողոցում հայտնաբերել, ձերբակալել և վարչություն են տեղափոխվել Արարատի մարզի Գեղանիստ գյուղի բնակիչ 28-ամյա մի երիտասարդի, որը դեկտեմբերի 17-ից հետախուզում էր առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։
Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն