Ովքեր են ներկայացնելու Հայաստանը Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Գեղամ Մանուկյան․ Բյուջեի քննարկումը չպետք է վերածվի պաշտպանության և ներքին գործերի հարցերի քննարկման Շաքիում ադրբեջանցու հայտնվելու դեպքով ուժային կառույցներից գրավոր պարզաբանումներ են պահանջում Նոր Արեշում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել են կուտակած փայտ, տան տանիքի փայտե կառուցատարրեր «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորներն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր Բաղդասարյանը՝ արցախցիների բնակապահովման համաձայնագրին դեմ քվեարկած ուժերի մասին Տեղահանված շուրջ 45 հազար արցախցի կստանա կանխիկ աջակցություն Հայաստանը հյուրընկալում է ՄԱԿ-ի միջոցառումը․ Աբիսողոմոնյանը՝ COP17-ի քննադատությանը Թանկ բենզին, Իրանի սպառնալիքների ցանկում Հայաստանը, Ադրբեջանի վեճը՝ քրիստոնեական ժառանգության շուրջ Վարդևանյան․ Տեղահանվածների սոցիալ-տնտեսական խնդիրները պետք է լուծվեն և կլուծվեն Կառավարության ներկայացուցիչը պետք է հստակ հաշվետու լինի ծախսերի մասով․ Աբրահամյան COP17-ի համար 2 մլրդ դրամի պայմանագրեր են կնքվել մեկ ընկերության հետ՝ առանց մրցույթի 

Վահան Տերյանի մասին պատմող ֆիլմի նկարահանման աշխատանքները մեկնարկել են

Հասարակություն

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են՝ Հայաստանի կինոգործիչների միությունում տեղի է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի, նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի, Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանի, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի միջազգային բաժնի ղեկավար Վարվառա Հովհաննիսյանի մամուլի ասուլիսը՝ նվիրված 2025 թվականին կինոոլորտում իրականացված ծրագրերին: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել հայկական կինոյի համար աննախադեպ մի իրադարձության. 2 ամիս Ֆրանսիայի «Ժորժ Պոմպիդու» արվեստի և մշակույթի ազգային կենտրոնում ցուցադրվել են կինոռեժիսոր, վավերագրող Հարություն Խաչատրյանի 10 ֆիլմերը: Վավերագրական կինոյի ֆրանսիական և միջազգային հեղինակավոր մի շարք ընկերությունների առաջարկով Հարություն Խաչատրյանի «Վերադարձ ավետյաց երկիր» ֆիլմը ներկայացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային հիշողության ռեգիստրում» ներառված «Վավերագրական ֆիլմերի հավաքածու» նախագծում ընդգրկելու համար:   

Շնորհավորելով նշանակալի իրադարձության առիթով՝ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև ողջ գործընթացում պետական աջակցությունն ու գնահատանքը. 2025 թ. սեպտեմբերի 21-ին Հարություն Խաչատրյանը պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով. «Սա ևս մեկ հնարավորություն է բարձրացնելու մեր կինոարվեստի տեսանելիությունը՝ այն դարձնելով համաշխարհային ժառանգության մաս։ Շատ ուրախ եմ, որ այս զարգացումները նաև վկայում են մեր երկրում կինոյի ոլորտի դինամիկ զարգացման մասին»։

Ժաննա Անդրեասյանի գնահատմամբ՝ Հարություն Խաչատրյանի ամենակարևոր վաստակը, բացի նրա արվեստից, երիտասարդների համար դրսևորվելու հարթակներ ձևավորելն է, ինչը նաև պետական քաղաքականության առաջնային ուղղություններից է:

Նախարարի խոսքով` մի խումբ երիտասարդ ռեժիսորների ֆիլմեր հաջողություններ են գրանցել ամենատարբեր միջազգային հեղինակավոր հարթակներում։ Հիշատակվել է Թամարա Ստեփանյանի «Իմ հայկական ուրվականները» վավերագրական ֆիլմը, որն ընդգրկվել է Բեռլինի միջազգային կինոփառատոնի «Ֆորում» բաժնում, իսկ «Արտոյի երկիրը» լիամետրաժ խաղարկային ֆիլմը ներկայացվել է Լոկառնոյի 78-րդ միջազգային կինոփառատոնում՝ որպես բացման ֆիլմ։ Նատալիա Միրզոյանի «Ձմեռն անվերջ» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմը ընդգրկվել է Կաննի 78-րդ միջազգային կինոփառատոնի հատուկ ծրագրում և արժանացել երրորդ մրցանակի, նույն ֆիլմը Սարաևոյի կինոփառատոնի մրցութային ծրագրում արժանացել է լավագույն կարճամետրաժ ֆիլմ մրցանակի,  իսկ Թեհրանի միջազգային կարճամետրաժ ֆիլմերի կինոփառատոնում՝ լավագույն անիմացիոն ֆիլմ մրցանակի: Զաքար Էմիրջյանի և Րաֆֆի Մովսիսյանի «Օձի ապուր» կարճամետրաժ դեբյուտային անիմացիոն ֆիլմն ընդգրկվել է աշխարհի ամենահեղինակավոր Անսի անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնի «Հեռանկարներ» մրցութային բաժնում:

«Սրանք իսկապես կարևոր ձեռքբերումներ են, որոնք, վստահ եմ, ոգևորելու են մեր մյուս ռեժիսորներին՝ առաջ գնալու և կերտելու իրենց հաջողությունների պատմությունը։ Ուրախ եմ, որ նախորդ տարվանից արդեն ունենք պետության կողմից գործարկված դրամական խրախուսման կարգ: Բոլոր այն արվեստագետները, որոնք նշանակալի հաջողություններ են գրանցում միջազգային հեղինակավոր փառատոներում և հարթակներում, արժանանում են նաև պետության կողմից գնահատման՝ դրամական խրախուսման ձևով: Շատ կարևոր փոփոխություն էր կինոյի ոլորտում ֆինանսավորման նոր մեխանիզմների ներդրումը, որով, համաձայն «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի փոփոխությունների, սահմանվել է ներդրումների վերադարձի հնարավորությունը։ Կառավարությունն արդեն հաստատել է կինոյի ոլորտում ներդրումների մասնակի վերադարձի կարգը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը` տեղեկացնելով, որ մասնակի վերադարձի երկու հայտ արդեն հավանության է արժանացել, դիտարկման փուլում է ևս վեց հայտ:

Նախարարի նշմամբ՝  ներկայում շրջանառվում է նաև «Դրամագլխին հատկացումներ կատարելու կարգը հաստատելու մասին» որոշման նախագիծը, որի ընդունումը բխում է «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքից: Նոր կարգավորումը կնպաստի կինեմատոգրաֆիայում կառավարման արդյունավետության բարձրացմանը, ազգային ֆիլմերի ցուցադրմանը, կինեմատոգրաֆիայի ոլորտում գովազդային բաղադրիչի կարգավորմանը, պետական աջակցության նպատակային ծախսի վերահսկմանը և  շուկայի ակտիվացմանը:

Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև կինոժառանգության պահպանման աշխատանքներին՝ նշելով, որ պետական աջակցությամբ Հարություն Խաչատրյանի՝ Պոմպիդուում ցուցադրված ֆիլմերը ևս թվայնացվել են:  Այս տարի 81 միլիոն դրամ է հատկացվել 13 ֆիլմի թվայնացման և վերականգնման համար. «Սա շարունակական քաղաքականություն է: Մենք Կինոյի հիմնադրամի հետ նաև մշակել ենք մի շատ կարևոր ծրագիր, որը վերաբերում է կինոժառանգության պահման պայմաններին։ Ցավոք, այսօր լավագույն պայմանները չունենք, ու կարևոր է, որպեսզի համապատասխան ներդրումներ արվեն կինոժառանգության պահպանման պայմանների ապահովման համար»: 

Եզրափակելով խոսքը՝ նախարարն իրազեկել է նաև, որ Վահան Տերյանի 140-ամյակի շրջանակում նախատեսվում է նրա մասին պատմող ֆիլմի ստեղծում, որը հայ կինոարվեստը կհարստացնի ևս մեկ գլուխգործոցով: Կառավարության վերջին նիստում այդ նպատակով համապատասխան հատկացում է արվել:

Հարություն Խաչատրյանը,  անդրադառնալով Վահան Տերյանի մասին պատմող ֆիլմի ստեղծմանը, տեղեկացրել է, որ աշխատանքներն արդեն մեկնարկել են։ Ռեժիսորը դեռ 15 տարի առաջ է Տերյանին նվիրված ֆիլմ նկարահանելու հայտ ներկայացրել, սակայն չի հաջողվել. «Վահան Տերյանին նվիրված կինոնկարը պետք է նկարահանվեր մեր առաջին ֆիլմերի հետ մեկտեղ, քանի որ նման մարդ, նման հանճար քիչ կա աշխարհում: Հունվարի 14-ին մեկնելու ենք Ջավախք՝ Տերյանի գյուղ, որտեղ չորս կամ հինգ օր նկարահանումներ ենք իրականացնելու։ Նկարահանումներ են նախատեսվում նաև Օրենբուրգում, Սանկտ Պետերբուրգում, Մոսկվայում, Թբիլիսիում, Էջմիածնում և այլուր։ Բավականին մեծ ու ծանր աշխատանք է։ Հույս ունեմ, որ պատվով կկատարենք»:

Նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի նշմամբ՝ կինոռեժիսոր, վավերագրող Հարություն Խաչատրյանի ֆիլմերի ցուցադրությունը Փարիզի «Ժորժ Պոմպիդու»  կենտրոնում բացառիկ իրադարձություն էր: Ցուցադրությունների օրերին Հարություն Խաչատրյանը վարպետության դասեր է անցկացրել` հարց ու պատասխան ձևաչափով:

Վարվառա Հովհաննիսյանը ներկայացրել է միջազգային հարթակներում իրականացվելիք նախագծերն ու  առաջիկա համագործակության ծրագրերը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանը հայտարարել է, որ կշարունակի բանակցությունները Միացյալ Նահանգների հետ միջնորդների միջոցովՈվքեր են ներկայացնելու Հայաստանը Ծանրամարտի աշխարհի առաջնությունումՓարիզում այրվել է ամենահին սննդամթերքի շուկան Գեղամ Մանուկյան․ Բյուջեի քննարկումը չպետք է վերածվի պաշտպանության և ներքին գործերի հարցերի քննարկմանՇաքիում ադրբեջանցու հայտնվելու դեպքով ուժային կառույցներից գրավոր պարզաբանումներ են պահանջումՆոր Արեշում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել են կուտակած փայտ, տան տանիքի փայտե կառուցատարրերՖրանսիայում բախումներ են տեղի ունեցել դպրոցականների և ոստիկանության միջև«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորներն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցերԲաղդասարյանը՝ արցախցիների բնակապահովման համաձայնագրին դեմ քվեարկած ուժերի մասինՏեղահանված շուրջ 45 հազար արցախցի կստանա կանխիկ աջակցությունBloomberg. Զելենսկին Թրամփի հետ հակամարտության եզրին էՀայաստանը հյուրընկալում է ՄԱԿ-ի միջոցառումը․ Աբիսողոմոնյանը՝ COP17-ի քննադատությանըԹանկ բենզին, Իրանի սպառնալիքների ցանկում Հայաստանը, Ադրբեջանի վեճը՝ քրիստոնեական ժառանգության շուրջՎարդևանյան․ Տեղահանվածների սոցիալ-տնտեսական խնդիրները պետք է լուծվեն և կլուծվենԿառավարության ներկայացուցիչը պետք է հստակ հաշվետու լինի ծախսերի մասով․ ԱբրահամյանCOP17-ի համար 2 մլրդ դրամի պայմանագրեր են կնքվել մեկ ընկերության հետ՝ առանց մրցույթիCOP17-ի տրանսպորտային պայմանագրերում 220 մլն դրամի խնայողության հնարավորություն կաՀայաստանը 2.16 մլն դոլար պետք է փոխանցի COP17-ի քարտուղարությանը․ ԱբրահամյանԲաղային ասել է, որ Իրանը դժգոհ է Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակիցԱրզումանյան 10 հասցեում օտարման գործընթացն ավարտվել է․ շինարարությունը՝ հնարավորինս շուտովԱվտոբուսների առանձնացված գծերի հարցը՝ քննարկման կենտրոնում Դեպի Երևան 8 չվերթ է հետաձգվել. Թրամփի հրադադարն անակնկալ էր Զելենսկու համարAxios. Թրամփը զայրացած է Զելենսկիի վրա և ակնկալում է ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարվածների դադարեցումԱԺ-ն վավերացրեց արցախցիների բնակարանային ծրագրի 240 միլիոն դոլարի վարկային համաձայնագիրըԵթե կասկածներ կան, դիմեք դատախազություն․ Թունյանը՝ COP17-ի ծախսերի մասինCOP17-ի ծախսերի շուրջ վեճը՝ ԱԺ-ում․ իշխանությունը պատրաստ է ստուգել ընդդիմության ներկայացրած թվերըԱրցախահայերի բնակարանային ծրագիրը չի աշխատում․ կառավարությունը չի պարզում՝ ինչու«144 միլիարդ դրամը ո՞ւր է կորել». արցախահայերին հատկացվող աջակցության մասինԿալաս. Սաուդյան Արաբիան խնդրել է ԵՄ-ին ուժեղացնել իր ռազմածովային առաքելությունը Կարմիր ծովում«Արցախի կորուստները գնահատվում են մոտ 100 միլիարդ դոլար». Ղազարյան10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն Աննա Գրիգորյան․ 250 միլիոն դոլարի վարկը սպառվե՞ց, ինչո՞ւ է կառավարությունը նորից պարտք վերցնումԼուլա դա Սիլվայի քարոզարշավի թիմը Մետային մեղադրել է Բրազիլիայի նախագահական ընտրություններին միջամտելու մեջԹրամփի հեռուստատեսային գովազդները արգելվել են ԱՄՆ-ումՍյս վարկի արդյունքում Արցախից բռնի տեղահանված քանի ընտանիք է ապահովվելու բնակարանով. Յոլյան Երկու պարանի վրա նստել չի՛ հաջողվի․ Շահնազարյանը՝ ԹՐԻՓՓ-ի իրագործման և Իրանի դիրքորոշման մասինՍաուդյան Արաբիան 24 ժամվա ընթացքում 124 ավիահարված է հասցրել Եմենի ուղղությամբ Ֆարմանյան․ Ինչո՞ւ եք նոր պարտքով ծանրաբեռնում Հայաստանի բյուջեն, և ովքե՞ր են այդ տեղահանվածներըՌիադի օդանավակայանը փակ կմնա ևս 24 ժամ Ձեր ընկալմամբ ՀՀ-ն, որ մաքսիմումը կարա կազմակերպի, դա Հայաստան-Կալուգա բիզնես ֆորումն է․ԱլեքսանյանԳեղարքունիքի մարզում 2-ամյա տղան անզգուշաբար քացախաթթու է խմել և հիվանդանոցի ճանապարհին մահացել«Միլիոնավոր դոլարներ են ծախսվում աննպատակ». Էդգար ՂազարյանCOP17-ի գովազդի համար մոտ կես միլիարդ դրամ է ծախսվում, 90% կանխավճարով՝ առանց մրցույթիԱՄՆ-Ճապոնիա զորավարժությունները կշարունակվեն՝ չնայած ամերիկացի զինվորի կողմից ճապոնացի կնոջ սպանությանը Շիկահողի արգելոցում 60 հեկտար անտառ է հատվել․ իշխանությունը կխոսի՞ Ադրբեջանի վանդալիզմի մասին Մի շարք ապրանքատեսակների գները շուկայականից 20-25%-ով բարձր ենՊլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանողները հաղթանակով են սկսել ինտելեկտուալ մրցաշրջանըԱմերիկյան ինքնաթիռը Ատլանտյան օվկիանոսի վրայով թռիչքի ժամանակ օգնության ազդանշան է ուղարկել Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնիցShafaq News. Իրաքի վարչապետը հոկտեմբերի 14-ին կայցելի Սաուդյան Արաբիա
Ամենադիտված