«Մինչև տարվերջ նախատեսված է ավարտել Կիևյան կամրջի հիմնանորոգումը», «Քառակուսուց պետք է դուրս գալ» ՆԳՆ-ում խոշոր քննարկում՝ Կառավարության ծրագրի կատարման շուրջ Չլիցենզավորված առցանց խաղային գործունեության նկատմամբ վերահսկողությունը կուժեղանա․ ՊԵԿ Եղանակային առումով այս շաբաթ բավականին խաղաղ է լինելու. Սուրենյան Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 9-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը Փողոցների ծանրաբեռնվածության խնդիր կա, ինչը բերում է հանրային տրանսպորտի ոչ պատշաճ սպասարկման Ինչի՞ ես տեղյակ չեմ, որ ձգձգվում է պրոցեսը, մենք էլ խզբզողներ ունենք. Ավինյանը բարկացավ Կոռուպցիայի մասին բարձրաձայնած ՃՈ տեսուչին տուգանել և ազատել են աշխատանքից Պարտադրել է մնալ դրսում՝ գումարը վաստակել․ Երևանի բնակչուհին մարմնավաճառ երկու կանանց սեռական շահագործման է ենթարկել Մահվան ելքով վրաերթ՝ Արարատի մարզում․ 69-ամյա հետիոտնը մահացել է Ավինյանը՝ Երևանում 3 կարևորագույն ճանապարհների կառուցման մեկնարկի մասին ՈՒՂԻՂ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն 

Վաղարշապատի նախկին ղեկավարի և նրա հետ փոխկապակցված ևս 4 անձանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

Հասարակություն

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ 2018 թվականի հոկտեմբերի 21-ից Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Դ. Գ.-ն, իր հետ փոխկապակցված անձանց օժանդակությամբ, իշխանական և ծառայողական լիազորություններն օգտագործել է ի վնաս պետական և ծառայողական շահերի, ինչպես նաև նշված անձանց հետ նախնական համաձայնությամբ կատարել է առանձնապես խոշոր չափերի փողերի լվացում:

Մասնավորապես՝ համայնքի ղեկավարը Էջմիածին քաղաքի Վ.Տերյան փողոց 971/8 հասցեում գտնվող, 0.9 հա մակերեսով համայնքապատկան հողամասն իրենն ու ընտանիքինը դարձնելու դիտավորությամբ որոշել է ձևական աճուրդի միջոցով օտարել այն, որից հետո համայնքի ղեկավարի ամուսնու հոր՝ Ա. Մ.-ի հանձնարարությամբ և նրա ֆինանսավորմամբ, վերջինիս հետ փոխկապակցված անձը ձևականորեն մասնակցել և 2022 թվականի օգոստոսի 8-ին կայացած աճուրդում հաղթող է ճանաչվել որպես միակ մասնակից:

Արդյունքում՝ 189.200.000 ՀՀ դրամ շուկայական արժեք ունեցող գույքը ձևական առուվաճառքի պայմանագրով ավելի քան երեքուկես անգամ պակաս գնով՝ 51.975.000 ՀՀ դրամով, օտարվել է վերը նշված անձին՝ փաստացի դառնալով համայնքի ղեկավարի ու նրա ընտանիքի անդամների սեփականությունը:

Դրանից հետո, կրկին Ա. Մ.-ի հանձնարարությամբ և Դ. Գ.-ի իմացությամբ, 2022 թվականի հոկտեմբերի 21-ին վերջիններիս հետ փոխկապակցված նույն անձը դիմում է ներկայացրել Վաղարշապատի համայնքապետարան՝ խնդրելով ընդլայնման նպատակով օտարել սեփականության իրավունքով իբրև իրեն պատկանող 0․9 հա հողամասին կից գտնվող համայնքային նշանակության հողամասը, որից հետո համայնքի ղեկավարը, խախտելով օրենքի և Կառավարության համապատասխան որոշումների պահանջները, աճուրդի միջոցով վաճառքի ենթակա, 54․200․000 ՀՀ դրամ շուկայական արժեք ունեցող համայնքապատկան գույքն ուղղակի վաճառքով, առանց ավագանու որոշման, շուրջ տասն անգամ պակաս գնով՝ 5.509.350 ՀՀ դրամով օտարել է նույն անձին:

Այնուհետև, հանցավոր ճանապարհով ձեռք բերված 0.9 հա և 0.1908 հա մակերեսով հողամասերի ծագման աղբյուրն ու պատկանելությունը թաքցնելու նպատակով, համայնքի ղեկավար Դ. Գ.-ի որոշմամբ դրանք միավորվել և որպես մեկ միավոր անշարժ գույք գրանցվել են վերը նշված անձի անվամբ: Դրանից հետո նշված գույքը Դ. Գ.-ի ամուսնու օժանդակությամբ ձևական առուվաճառքի պայմանագրերով վաճառվել է նրանց հետ փոխկապակցված այլ անձանց, իսկ 2023 թվականի հունիսի 14-ին կնքված ևս մեկ ձևական առուվաճառքի պայմանագրով 63.500.000 ՀՀ դրամով վաճառել է Դ. Գ.-ի ամուսնու մորը, ով այն ներդրել է իր կողմից հիմնադրված ընկերությունում:

Հետագայում նրա դիմումի հիման վրա՝  համայնքի ղեկավար Դ. Գ.-ի որոշմամբ,  նշված գույքի մի մասի գործառնական նշանակությունը հասարակականից փոփոխվել է բնակելի կառուցապատման գործառնական նշանակության, որից հետո համայնքապետի մեկ այլ որոշմամբ այն բաժանվել է տարբեր հասցեների, և տրամադրվել է բնակելի տների կառուցապատման թույլտվություն:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Վաղարշապատ համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով և 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Նրան օժանդակելու և փողերի լվացման համար մեղադրանքներ են ներկայացվել նաև համայնքապետի հետ փոխկապակցված անձանց, այդ թվում՝ ամուսնուն և վերջինիս հորը: Նախկին համայնքապետի ամուսնուն մեղադրանք է ներկայացվել նաև առանձնապես խոշոր չափերի գույքը չհայտարարագրելու համար (4 դրվագ):

Դ. Գ.-ի և նրա հետ փոխկապակցված 4 անձանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է: Քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Մինչև տարվերջ նախատեսված է ավարտել Կիևյան կամրջի հիմնանորոգումը», «Քառակուսուց պետք է դուրս գալ»Թրամփը կողմ է Նյու Մեքսիկո նահանգը Նոր Ամերիկա վերանվանելու գաղափարին ՆԳՆ-ում խոշոր քննարկում՝ Կառավարության ծրագրի կատարման շուրջՉլիցենզավորված առցանց խաղային գործունեության նկատմամբ վերահսկողությունը կուժեղանա․ ՊԵԿԵղանակային առումով այս շաբաթ բավականին խաղաղ է լինելու. ՍուրենյանԹրամփը հայտարարել է, որ Լուսինը պատկանում է Միացյալ Նահանգներին Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 9-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանըՓողոցների ծանրաբեռնվածության խնդիր կա, ինչը բերում է հանրային տրանսպորտի ոչ պատշաճ սպասարկման Ինչի՞ ես տեղյակ չեմ, որ ձգձգվում է պրոցեսը, մենք էլ խզբզողներ ունենք. Ավինյանը բարկացավԿիմ Չեն Ընը դստեր հետ զննել է Ռազմածովային ուժերի նոր նավը Կոռուպցիայի մասին բարձրաձայնած ՃՈ տեսուչին տուգանել և ազատել են աշխատանքիցՊարտադրել է մնալ դրսում՝ գումարը վաստակել․ Երևանի բնակչուհին մարմնավաճառ երկու կանանց սեռական շահագործման է ենթարկելՄահվան ելքով վրաերթ՝ Արարատի մարզում․ 69-ամյա հետիոտնը մահացել էԱվինյանը՝ Երևանում 3 կարևորագույն ճանապարհների կառուցման մեկնարկի մասինՈՒՂԻՂ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունԽոշոր ավտովթար՝ Երևանում․ 2 մարդ տեղափոխվել է հիվանդանոցԱրմեն Գրիգորյանը կյանքում մեկ նպատակ պետք է ունենար՝ ապաշխարել․ Տիգրան ԱբրահամյանԱվինյան․ Ավտոբուսների առանձնացված գծերն այլընտրանք չունենԱրփինե Հովհաննիսյան․ «Բյուրեղավանում՝ 4 ամսում երրորդ ենթադրյալ թունավորման դեպքը»Զելենսկին կոշտ դիրքորոշում է հայտնել․ «Դոնբասից զորքերը չենք հանի»Ավինյան․ Հաջորդ Սուրբ Զատիկին Երևանին տոնական շունչ կհաղորդենքՊեսկով․ Փաշինյանի այցը Ռուսաստան՝ մոտ ապագայումԲյուրեղավանի բնակիչներին հորդորում ենք զերծ մնալ ծորակի ջուրը խմելուց․ ՀՎԿԱԿԲյուրեղավան համայնքից աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացիԵրկիրը գնալով ավելի շատ ջերմություն է կուտակում․ տեմպն աճել է ավելի քան 3 անգամԻնչ իրավիճակ է ԼարսումԼույս չի լինի. հասցեներԲժիշկը զգուշացրել է կծու սննդի պատճառով ստամոքսի քաղցկեղի առաջացման ռիսկի մասին Կրասնոյարսկի երկրամասում թռիչքի ընթացքում ուղևորատար ուղղաթիռի պատուհանն ընկել է CNN․ Զելենսկին աջակցել է Ռուսաստանի հետ եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին Կողոպուտ, սպանություն և ինքնության գողություն․ Ավստրալիայում փախուստից 30 տարի անց երկրի ամենաաղմկահարույց հանցագործներից մեկը կկանգնի դատարանի առաջ Պուտինը Կադիրովի 20-ամյա որդուն պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի շքանշանով Մաքսանենգները փոխում են մարտավարությունը. 140 միգրանտ մեկ նավակով հասել է Բրիտանիա Սեպտեմբերի 7-13-ի ֆինանսական հորոսկոպը. ով կշահի այս շաբաթվա նոր եկամուտից, և ով կբախվի թաքնված ծախսերիՏարոյի աստղագուշակ սեպտեմբերի 7-ի համար. Ցուլ՝ ամրապնդեք այն, ինչ արդեն արդյունքներ է բերում, Կարիճ՝ թողեք անցյալը, առանց նորից վախենալու Օլիմպիական եռակի չեմպիոնը վերադառնում է մեծ սպորտ Խոսո՞ւմ եք ձեր ընտանի կենդանու հետ․ գիտնականները պարզել են՝ ինչ է դա նշանակում Լիբանանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 4362-ի Վրաստանը Ղազախստանին է արտահանձնել 1,5 մլն դոլարի անշարժ գույքի խարդախության մեջ կասկածվող անձին Ռյազանի նավթավերամշակման գործարանին հարվածից շարքից դուրս է եկել հզորությունների ավելի քան 77%-ը «Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է Նոր առաջարկներ՝ պատերազմի ավարտի շուրջ․ Զելենսկին մանրամասներ է հայտնել ԱՄՆ-ում բենզինը ռեկորդային թանկացել է Ցորենի գինն իջել է. բայց երբեք մեր սպառողը չշահեց․ պատգամավոր Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում Սպասվում է կարկուտ, անձրև․ Եղանակն առաջիկա օրերինՈ՞ր հասցեներում ջուր չի լինի սեպտեմբերի 7-ինԿարիճ, Խոյ, Երկվորյակներ և Այծեղջյուր՝ Թամարա Գլոբայի հորոսկոպում՝ երկուշաբթի, սեպտեմբերի 7-ի համար Կարտելների ստորգետնյա պատերազմը․ ինչպես են թմրավաճառները Մեքսիկայից ԱՄՆ թունելներ փորում ԱՄՆ-ն ականազերծել է Հորմուզի նեղուցը
Ամենադիտված