Տեղահանված շուրջ 45 հազար արցախցի կստանա կանխիկ աջակցություն Հայաստանը հյուրընկալում է ՄԱԿ-ի միջոցառումը․ Աբիսողոմոնյանը՝ COP17-ի քննադատությանը Թանկ բենզին, Իրանի սպառնալիքների ցանկում Հայաստանը, Ադրբեջանի վեճը՝ քրիստոնեական ժառանգության շուրջ Վարդևանյան․ Տեղահանվածների սոցիալ-տնտեսական խնդիրները պետք է լուծվեն և կլուծվեն Կառավարության ներկայացուցիչը պետք է հստակ հաշվետու լինի ծախսերի մասով․ Աբրահամյան COP17-ի համար 2 մլրդ դրամի պայմանագրեր են կնքվել մեկ ընկերության հետ՝ առանց մրցույթի COP17-ի տրանսպորտային պայմանագրերում 220 մլն դրամի խնայողության հնարավորություն կա Հայաստանը 2.16 մլն դոլար պետք է փոխանցի COP17-ի քարտուղարությանը․ Աբրահամյան Արզումանյան 10 հասցեում օտարման գործընթացն ավարտվել է․ շինարարությունը՝ հնարավորինս շուտով Ավտոբուսների առանձնացված գծերի հարցը՝ քննարկման կենտրոնում Դեպի Երևան 8 չվերթ է հետաձգվել. Թրամփի հրադադարն անակնկալ էր Զելենսկու համար ԱԺ-ն վավերացրեց արցախցիների բնակարանային ծրագրի 240 միլիոն դոլարի վարկային համաձայնագիրը 

Կաթոլիկ և Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր առաջնորդները Հռոմի պապ Լևոն XIV-ին կոչ են արել միջոցներ ձեռնարկել հայ գերիներին ազատելու ուղղությամբ

Հասարակություն

Կաթոլիկ և Հայ Առաքելական եկեղեցու մի խումբ հոգևոր առաջնորդներ Հռոմի պապ Լևոն XIV-ին կոչ են արել միջոցներ ձեռնարկել Ադրբեջանում պահվող առնվազն 23 արցախահայ բանտարկյալներին ազատելու համար՝ մատնանշելով նրանց վատթարացող վիճակը և Լեռնային Ղարաբաղում քրիստոնեական ժառանգության ոչնչացումը։

The Christian Post-ը ծանոթացել է Հռոմի պապին ուղղված դիմումին, որն ուղարկվել է Սուրբ Ծննդյան տոնին ընդառաջ։ Դիմումի մեջ ասվում է, որ բանտարկվածները 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը էթնիկ զտման ենթարկած Ադրեջանի զոհեր են։ Դիմումի տակ ստորագրել են մեկ տասնյակից ավելի հոգևոր բարձրաստիճան հայրեր։ Ցուցակը գլխավորում են Նյու Յորքի կաթոլիկ արքեպիսկոպոսության՝ հանգստի անցած կարդինալ Թիմոթի Դոլանը և Հայ Առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևելյան թեմի արքեպիսկոպոս Անուշավան Դանիելյանը։

Ըստ Շվեյցարիայում գործող Christian Solidarity International կազմակերպության, Բաքվում այսօր պահվում են մոտ երկու տասնյակ հայեր, հիմնականում՝ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք դատվում են փակ դռների հետևում՝ չունենալով պատշաճ իրավաբանական պաշտպանություն, և ոչ էլ՝ իրենց դեմ ներկայացվող ապացույցները վիճարկելու հնարավորության: Եվրոպական խորհրդարանը զգուշացրել է, որ պատանդները ենթարկվում են «կեղծ դատավարությունների»։

«Նրանց ընտանիքների հետ հաղորդակցությունը, որն առանց այդ էլ սահմանափակ է, էլ ավելի է խաթարվել անցած տարվանից, երբ Ադրբեջանը երկրից վտարեց Կարմիր Խաչին։ Նրանց քրիստոնեական հավատքը և մարդկային արժանապատվությունը ճնշվում են», - ասվում է Հռոմի պապին ուղղված հոգևոր հայրերի նամակում։

Նամակի տակ ստորագրածները նշում են, որ ընդհանուր առմամբ խոսքը մոտ 80 անձի մասին է, որոնց ճակատագիրը շարունակում է անհայտ մնալ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը գրավելուց հետո։ Նրանք մտահոգություն են հայտնում, որ գերիներին զրկել են կապի և տարրական իրավական պաշտպանության հնարավորությունից, և որ նրանց քրիստոնեական հավատքի նկատմամբ բռնանում են կալանքի տակ գտնվելու ընթացքում։

Նամակը նաև հիշատակում է այն հաղորդումները, ըստ որի Ադրբեջանը ոչնչացրել է պատմական հայկական եկեղեցիներն ու վանքերն այնպիսի ծավալով, որը գերազանցում է «Իսլամական պետության» գործողություններն Իրաքում և Սիրիայում։ Հեղինակները դա անվանել են տարածաշրջանում քրիստոնեական գրեթե 2000 տարվա ներկայությունը վերացնելու արշավի մի մաս։

«Ադրբեջանի արշավի զոհ են դառնում ոչ միայն բանտարկված մարդիկ, այլև սրբազան ժառանգությունը, որը ոչնչացվում է», - նշվում է նամակում։ «Վերջին փաստաթղթերը ցույց են տալիս, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում համակարգված կերպով ոչնչացրել է ավելի շատ քրիստոնեական հուշարձաններ և եկեղեցիներ, քան «Իսլամական պետությունը» Իրաքում և Սիրիայում։ Սա գրեթե երկու հազարամյա քրիստոնեական քաղաքակրթության հետքերի, այդ թվում՝ միջնադարյան եկեղեցիների, վանքերի և անթիվ սրբավայրերի վերացում է»։

Նամակը ստորագրողների թվում են Հայ Առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևելյան թեմի առաջնորդ, Մեսրոպ եպիսկոպոս Պարսամյանը, Մելքիթ կաթոլիկ եկեղեցու Ֆրանսուա եպիսկոպոս Բեյրուտին, հակասեմականության դեմ կաթոլիկների կոալիցիայի ներկայացուցիչ Սիմոնե Ռիզկալլան։

Նամակում նաև հիշատակել են վերջերս Հռոմի պապի կողմից հայ նահատակ Սուրբ Իգնատիոս Մալոյանի սրբադասումը՝ որպես հայերի հետ Հռոմի կաթոլիկ եկեղեցու շարունակական համերաշխության նշան։ Նաև հիշեցրել են նաև Հռոմի պապի ավելի վաղ արված հայտարարությունը, որ հայերը «խաչը քարի վրա են փորագրում՝ որպես իրենց ամուր և անսասան հավատքի նշան»։

Հոգևոր հայրերը պնդում են, որ ստեղծված իրավիճակը պահանջում է Սուրբ Աթոռի միջամտությունը՝ հաշվի առնելով նրա բարոյական հեղինակությունը և Բաքվի հետ դիվանագիտական ​​կապերը։ Նամակում կոչ է արվում Հռոմի պապին անձամբ պաշտպանել գերիների ազատ արձակումը՝ նշելով, որ նման կոչը կարող է օգնել վերջ դնել այն ընտանիքների տառապանքներին, որոնք դեռևս լուրերի են սպասում իրենց հարազատներից։

Հոգևոր հայրերի խումբը խնդրել է Հռոմի պապին գործել Սուրբ Ծննդին ընդառաջ՝ տոնն անվանելով ողորմածության և վերամիավորման շրջան։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Տեղահանված շուրջ 45 հազար արցախցի կստանա կանխիկ աջակցությունBloomberg. Զելենսկին Թրամփի հետ հակամարտության եզրին էՀայաստանը հյուրընկալում է ՄԱԿ-ի միջոցառումը․ Աբիսողոմոնյանը՝ COP17-ի քննադատությանըԹանկ բենզին, Իրանի սպառնալիքների ցանկում Հայաստանը, Ադրբեջանի վեճը՝ քրիստոնեական ժառանգության շուրջՎարդևանյան․ Տեղահանվածների սոցիալ-տնտեսական խնդիրները պետք է լուծվեն և կլուծվենԿառավարության ներկայացուցիչը պետք է հստակ հաշվետու լինի ծախսերի մասով․ ԱբրահամյանCOP17-ի համար 2 մլրդ դրամի պայմանագրեր են կնքվել մեկ ընկերության հետ՝ առանց մրցույթիCOP17-ի տրանսպորտային պայմանագրերում 220 մլն դրամի խնայողության հնարավորություն կաՀայաստանը 2.16 մլն դոլար պետք է փոխանցի COP17-ի քարտուղարությանը․ ԱբրահամյանԲաղային ասել է, որ Իրանը դժգոհ է Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակիցԱրզումանյան 10 հասցեում օտարման գործընթացն ավարտվել է․ շինարարությունը՝ հնարավորինս շուտովԱվտոբուսների առանձնացված գծերի հարցը՝ քննարկման կենտրոնում Դեպի Երևան 8 չվերթ է հետաձգվել. Թրամփի հրադադարն անակնկալ էր Զելենսկու համարAxios. Թրամփը զայրացած է Զելենսկիի վրա և ակնկալում է ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարվածների դադարեցումԱԺ-ն վավերացրեց արցախցիների բնակարանային ծրագրի 240 միլիոն դոլարի վարկային համաձայնագիրըԵթե կասկածներ կան, դիմեք դատախազություն․ Թունյանը՝ COP17-ի ծախսերի մասինCOP17-ի ծախսերի շուրջ վեճը՝ ԱԺ-ում․ իշխանությունը պատրաստ է ստուգել ընդդիմության ներկայացրած թվերըԱրցախահայերի բնակարանային ծրագիրը չի աշխատում․ կառավարությունը չի պարզում՝ ինչու«144 միլիարդ դրամը ո՞ւր է կորել». արցախահայերին հատկացվող աջակցության մասինԿալաս. Սաուդյան Արաբիան խնդրել է ԵՄ-ին ուժեղացնել իր ռազմածովային առաքելությունը Կարմիր ծովում«Արցախի կորուստները գնահատվում են մոտ 100 միլիարդ դոլար». Ղազարյան10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն Աննա Գրիգորյան․ 250 միլիոն դոլարի վարկը սպառվե՞ց, ինչո՞ւ է կառավարությունը նորից պարտք վերցնումԼուլա դա Սիլվայի քարոզարշավի թիմը Մետային մեղադրել է Բրազիլիայի նախագահական ընտրություններին միջամտելու մեջԹրամփի հեռուստատեսային գովազդները արգելվել են ԱՄՆ-ումՍյս վարկի արդյունքում Արցախից բռնի տեղահանված քանի ընտանիք է ապահովվելու բնակարանով. Յոլյան Երկու պարանի վրա նստել չի՛ հաջողվի․ Շահնազարյանը՝ ԹՐԻՓՓ-ի իրագործման և Իրանի դիրքորոշման մասինՍաուդյան Արաբիան 24 ժամվա ընթացքում 124 ավիահարված է հասցրել Եմենի ուղղությամբ Ֆարմանյան․ Ինչո՞ւ եք նոր պարտքով ծանրաբեռնում Հայաստանի բյուջեն, և ովքե՞ր են այդ տեղահանվածներըՌիադի օդանավակայանը փակ կմնա ևս 24 ժամ Ձեր ընկալմամբ ՀՀ-ն, որ մաքսիմումը կարա կազմակերպի, դա Հայաստան-Կալուգա բիզնես ֆորումն է․ԱլեքսանյանԳեղարքունիքի մարզում 2-ամյա տղան անզգուշաբար քացախաթթու է խմել և հիվանդանոցի ճանապարհին մահացել«Միլիոնավոր դոլարներ են ծախսվում աննպատակ». Էդգար ՂազարյանCOP17-ի գովազդի համար մոտ կես միլիարդ դրամ է ծախսվում, 90% կանխավճարով՝ առանց մրցույթիԱՄՆ-Ճապոնիա զորավարժությունները կշարունակվեն՝ չնայած ամերիկացի զինվորի կողմից ճապոնացի կնոջ սպանությանը Շիկահողի արգելոցում 60 հեկտար անտառ է հատվել․ իշխանությունը կխոսի՞ Ադրբեջանի վանդալիզմի մասին Մի շարք ապրանքատեսակների գները շուկայականից 20-25%-ով բարձր ենՊլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանողները հաղթանակով են սկսել ինտելեկտուալ մրցաշրջանըԱմերիկյան ինքնաթիռը Ատլանտյան օվկիանոսի վրայով թռիչքի ժամանակ օգնության ազդանշան է ուղարկել Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնիցShafaq News. Իրաքի վարչապետը հոկտեմբերի 14-ին կայցելի Սաուդյան Արաբիա Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա կյանքը բժիշկները փրկել են Կարող էիք ինձ զանգել, ես փաստաթուղթը ձեռքով կտանեի կառավարություն, ՍԴ ու Ազգային ժողով. Մանուկյան Կիոմիզու-դերա. Կիոտոյի ժայռի վրա կառուցված տաճարըՆոր Խարբերդում, Ավանում և Զեյթունում նոր ու վերանորոգված մանկապարտեզներ կունենանք․ ԱվինյանԱՄՆ նախագահի խորհրդականը կարծում է, որ Զելենսկիի գործողությունները վնասում են Թրամփին Երևանում ավտոբուսային գծերը կտեղափոխվեն փողոցների կենտրոնական հատվածներ. ԱվինյանԱվինյան․ Պետք է անել այնպես, որ քաղաքացիները անձնական ավտոմեքենաներից անցնեն հասարակական տրանսպորտիՃապոնիան պնդում է, որ Հյուսիսային Կորեան երկու բալիստիկ հրթիռ է արձակել Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման ծրագրից ինչ ունենք ընթացիկ. Ավինյան
Ամենադիտված