Հանգամանալից կանդրադառնամ այս կրկեսին․ Դիանա Գասպարյանը՝ իր դեմ հարուցված քրեական գործի մասին
Հասարակություն
Վաղարշապատ համայնքի նախկին ղեկավար Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, անդրադառնալով իր դեմ հարուցված քրեական գործին և դրա շուրջ ծավալված իրադարձություններին։
Նա մասնավորապես գրել է․ «Նախաքննության գաղտնիությունից ելնելով՝ այսքան ժամանակ լուռ հետևել եմ իմ հասցեին տարածվող հերյուրանքներին և դրանց վրա թաքնված կամ անթաքույց ցնծացողներին: Այս պահին բոլորի նման մեծ ոգևորությամբ պատրաստվում եմ Ամանորին, այն ընտանեկան ջերմ մթնոլորտում նշելուն: Տոներից հետո խոստանում եմ խոսել, հանգամանալից անդրադառնալ այս կրկեսին: Իսկ մինչ այդ, շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ, խաղաղ ու սիրով լի տարի բոլորիս»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)