Հոկտեմբերի 1-ն ընտանեկան բռնության դեմ պայքարի օրն է
Քաղաքական
Հոկտեմբերի 1-ը Հայաստանում նշվում է որպես ընտանեկան բռնության դեմ պայքարի օր: Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություննից:
«Այն ուղղված է ոչ միայն բռնության դեպքերին արձագանքելուն, այլ նաև հնարավորինս կանխարգելելուն և բոլոր ջանքերը ներդնելուն, որպեսզի հնարավոր լինի ապահովել արդեն իսկ բռնության ենթարկված անձանց աջակցությունը և նաև հնարավոր պայմաններ ստեղծել, որպեսզի մարդիկ լիարժեք վերադառնան իրենց բնականոն կյանքին»,-նշում է Աշխատանքի և բարեկեցության նախարարի տեղակալ Ռոզա Բաբայանը:
Աշխատանքի և բարեկեցության նախարարությունն այս հարցում կարևորում է նաև քաղաքացիական հասարակության հետ շարունակական և ամուր գործակցությունը:
«Ընտանեկան բռնությունն ընդհանրապես անտեսանելի և նուրբ խնդիր էր, ոչ ոք չէր խոսում դրա մասին կամ, եթե արձագանքում էին, շատ անգամ զոհին մեղադրող խոսքեր էին լինում»,-ընդգծում է «Արդարության նոր մշակույթ» հասարակական կազմակերպության համահիմնադիր Անի Ջիլոզյանը:
2017 թվականին ՀՀ Ազգային ժողովն ընդունել է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխությանվերականգնման մասին» օրենքը, որով օրենսդրական հիմքեր են ստեղծվել ընտանեկան բռնության դեպքերը նվազեցնելու և բռնության ենթարկված անձանց պաշտպանությունն իրականացնելու համար:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)