Կիրանց է այցելել Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի աշխատանքային խմբի պատվիրակությունը
Քաղաքական
ԵՄ խորհրդի՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի աշխատանքային խմբի պատվիրակությունը, որի կազմում ներառված էին երկու տասնյակից ավելի ԵՄ անդամ երկրների, Արտաքին գործողության եվրոպական ծառայության և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչներ, սեպտեմբերի 29-ին այցելել է Կիրանց։
Պատվիրակությունը շրջայց է կատարել Կիրանց բնակավայրում, այցելել է Կիրանցի հիմնական դպրոց, Սուրբ Երրորդություն եկեղեցի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատված Կիրանցի հատվածը։
Այցի շրջանակում պատվիրակությանը ներկայացվել են սահմանազատումից հետո իրականացված աշխատանքները։
Ծանոթացել են նաև սահմանազատման գործընթացից հետո բնակավայրում ստեղծված ենթակառուցվածքներին:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)