Հայաստանում ներդրվելու է գետերի հուների կառավարման և հեղեղումների կանխարգելման որոշումների կայացման համակարգ
Քաղաքական
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը ընդունել է «ԵՄ-ն՝ հանուն կանաչ վերականգնման» ծրագրի պատվիրակությանը՝ քննարկելու Հայաստանում գետերի հուների կառավարման և հեղեղումների կանխարգելման որոշումների կայացման համակարգի ներդրման գործընթացի և դրան ուղղված հայեցակարգային փաստաթղթի մշակման առաջընթացը։ Քննարկմանը ներկա էր նաև ջրային քաղաքականության վարչության պետ, ծրագրի ազգային համակարգող Լիլիթ Աբրհամյանը։
Հայաստանը ձգտում է ամրապնդել հեղեղումներից առաջացող կորուստները կանխելու և գետերի հուները ժամանակակից, տվյալահեն և փաստահեն որոշումների կայացման համակարգի միջոցով կառավարելու իր կարողությունները։ Դիտարկումների, հիդրոլոգիական և հիդրավլիկ մոդելավորման, ջրային ոլորտի տվյալների փոխգործունակության, արբանյակային դիտարկումների, առաջադեմ վերլուծությունների և գետերի կառավարման նպատակային միջոցառումների համադրմամբ նպատակ է դրվում հնարավորություն տալ պետական մարմիններին՝ բացահայտելու գետերի հուների մաքրման առաջնահերթ հատվածները, կանխատեսելու հեղեղումների ռիսկերը, գնահատելու կառավարման սցենարները և հանրային ներդրումներն ուղղելու ռիսկի կրճատմանն ու բնապահպանական առավելագույն արժեք ապահովող միջոցառումներին։
Քննարկումների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ծրագրի աջակցությամբ ամբողջականացնել հայեցակարգային փաստաթուղթը, ներառյալ՝ համակարգի ներդրման մանրամասն տեխնիկական առաջադրանքը, ինչպես նաև դիտարկել ծրագրի կողմից առաջարկվող գործառնական կարգավորումներին աջակցության հարցը։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)