Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. 11-րդ դասարանում սովորող տղան 1-ին դասարանի տղային կոնֆետ հյուրասիրելու պատրվակով տարել է իրենց տուն և լոգարանում փորձել է ոտնձգություն կատարել
Իրավունք
Գեղարքունիքի մարզում ոստիկանությունը տեղեկություն է ստացել անչափահասի նկատմամբ ենթադրյալ սեռական ոտնձգության մասին։
Ըստ ոստիկանության օպերատիվ տվյալների՝ օգոստոսին Գեղարքունիքի մարզի 16-ամյա բնակիչը, որը սովորում է 11-րդ դասարանում, 6-ամյա տղային կոնֆետ հյուրասիրելու պատրվակով տարել է իրենց տուն։ Ոստիկանության փոխանցմամբ՝ այնտեղ նա լոգարանում մերկ վիճակում ցուցադրել է իր սեռական օրգանը։
Ոստիկանները պարզել են դեպքի հանգամանքները և հրավիրել 6-ամյա երեխայի մորը։ Ըստ հաղորդման՝ ստացված տեղեկությունը հաստատվել է։
Դեպքի առթիվ տարածքային ոստիկանության բաժնում կազմված փաստաթղթերը փոխանցվել են Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)