Տարածաշրջանային կապակցվածություն, առևտուր և TRIPP․Կոստանյանի ելույթը «Ազատություն 250»-ի միջոցառմանը
Քաղաքական
Սեպտեմբերի 30-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի կազմակերպած՝ «Ազատություն 250. ընդհանուր արժեքներ, ընդհանուր հնարավորություններ» խորագրով հանդիպմանը, որը տեղի է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից:
Իր խոսքում ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալն ընդգծել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության զարգացման աննախադեպ դինամիկան՝ անդրադառնալով երկկողմ օրակարգի առանցքային ուղղություններին և համագործակցության հետագա խորացման հնարավորություններին։
Անդրադառնալով ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքներին՝ Վահան Կոստանյանը կարևորել է նախագծի իրագործումը տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացման և տնտեսական ու առևտրային համագործակցության ընդլայնման համատեքստում։
Ելույթներին հաջորդել է հարցուպատասխան, որի ընթացքում բանախոսները պատասխանել են միջոցառման մասնակիցների հարցերին։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)