Թրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ Ինչպես է Վահան Քերոբյանը դիմավորել դստերը հյուրանոցի մոտ` «Մանկական Եվրատեսիլում» նրա հաղթանակից հետո Ես տղամարդ եմ, իսկ քո արածը ստորություն է․ Նեյմարը հեռացվել է խաղադաշտից Սպասվում է անձրև և ամպրոպ. եղանակը Հայաստանում Դատապարտված նախկին նախագահի որդին ընդդեմ Լուլայի․ Բրազիլիայում ընթանում է ընտրությունների երկրորդ փուլը Շուրջ 2500 բրիտանացի և ֆրանսիացի զինծառայողներ Գերմանիայում ՆԱՏՕ-ի տարածքի պաշտպանության լայնածավալ զորավարժություններ են անցկացրել UFC-ի ղեկավար Դանա Ուայթը խոսել է Ռուսաստանում մրցաշար անցկացնելու մասին Ամենաակտիվը շարունակում է մնալ Ստեփանավանը. մասնակցության արդյունքները ժամը 14.00–ի դրությամբ Ձերբակալություններ հայաշատ Գլենդելում․ մարդկանց զգուշանում են՝ տնից դուրս չգալ․ ԶԼՄ Բաց քվեարկություն՝ ՔՊ-ի օգտին (լուսանկար) Արգավանդի խաչմերուկում 3 մեքենա է բախվել. կա վիրավոր․ վարորդներից մեկը դիմել է փախուստի Կրեմլում պատասխանել են Մոսկվա Թրամփի այցի հնարավորության մասին հարցին 

Ժողովրդավարական բարեփոխումներն առաջիկա տարիների ընթացքում կմնան Հայաստանի շարունակական հանձնառությունը․ Լիլիթ Մակունց

Քաղաքական

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցը մասնակցել է «Նոր հնարավորություն Հայաստանի համար. արտաքին քաղաքականություն, բարեփոխումներ և դիմակայունություն» խորագրով երկօրյա աշխատաժողովի բացման արարողությանը: 

Միջոցառմանը մասնակցել են Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների, միջազգային կազմակերպությունների, ուղեղային կենտրոնների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այլ հյուրեր:  

Բացման խոսքով հանդես են եկել Վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցը, Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը: 

Ողջունելով ներկաներին՝ Լիլիթ Մակունցը շնորհակալություն է հայտնել միջոցառման բացմանը մասնակցելու հրավերի համար, ընդգծել, որ ուղեղային կենտրոնների համայնքի գործունեության մեծ կողմնակիցն ու ջատագովն է: Վարչապետի աշխատակազմի ղեկավարի խոսքով, Հայաստանի Կառավարության ծրագրի համատեքստում ուղեղային կենտրոնների հետ համագործակցությունն անխուսափելի է, քանի որ այսօրվա հավակնոտ որոշումներն ազդեցություն են ունենալու ապագայի վրա։ «Ուստի, կայունության ապահովման, երկրի ապագայի մասին հոգ տանելու, արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման և ինքնիշխանության, երկրի դիմակայունությունն ամրապնդելու հավակնության տեսանկյունից՝ կարծում եմ, որ միմյանց հետ համագործակցելն իսկապես կարևոր է»,-նշել է Լիլիթ Մակունցը։ 

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը նաև շնորհակալություն է հայտնել Եվրոպական միությանը՝ ցուցաբերած աջակցության համար. «Մենք տասնամյակներ շարունակ համագործակցել ենք ԵՄ-ի հետ, սակայն կարծում եմ, որ վերջին մի քանի տարիների ընթացքում այդ համագործակցությունը որակապես ավելի է խորացել՝ օգնելով ամրապնդել ՀՀ կարողություններն ու դիմակայունությունը, ինչպես նաև նպաստելով անվտանգային միջավայրի բարելավմանը, իհարկե, նաև հնարավորություն տալով հայկական արտադրանքի մուտքը ԵՄ շուկաներ»։

 Լիլիթ Մակունցն ընդգծել է, որ Հայաստանը ձգտում է երաշխավորել 35-ամյա անկախության անխաթարությունը, ապահովել, որ Հայաստանի Հանրապետության բնակիչներն ու քաղաքացիներն անկախ Հայաստանում ապրեն անվտանգ և բարեկեցիկ պայմաններում, ինչպես նաև ստեղծել հնարավորություններ՝ թե՛ կրթության, թե՛ աշխատանքի և թե՛ ստեղծագործական գործունեության ոլորտներում: «Սրանք մեր հավակնություններն են, սակայն ճիշտ որոշումներ կայացնելն անհնար կլիներ առանց հետազոտությունների և փաստերի վրա հիմնված տեղեկատվության։ Հենց այստեղ է, որ Հայաստանի Հանրապետության Կառավարությունը հնարավորություն է տեսնում համագործակցելու քաղաքացիական հասարակության և փորձագիտական համայնքի հետ։ Հասկանալի է, որ կողմնակալ մոտեցումներ ամենուր էլ կան։ Մեր խնդիրն է նաև բազմազանեցնել մոտեցումները՝ լսելով ձեզնից յուրաքանչյուրին և հաշվի առնելով ձեր բոլորի տեսակետները»,-նշել է Լիլիթ Մակունցը։

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը խոսել է նաև Հայաստանի Կառավարության ծրագրի մի քանի կետերի շուրջ, որոնք առաջնահերթություն են Հայաստանի համար: Լիլիթ Մակունցը նշել է, որ արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիան առաջիկա հինգ տարիներին Հայաստանի քաղաքականության առանցքային տարրերից մեկն է լինելու։ 

«Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ Հայաստանը կունենա ընտրության հնարավորություններ և այլընտրանքներ, և որտեղ նրա ընտրությունը սահմանափակված չի լինի որևէ մեկ գործընկերոջ որոշումներով, ցանկություններով կամ շահերով։ Մենք նաև գիտակցում ենք, որ Հայաստանի Հանրապետության անվտանգությունը չի սահմանափակվում միայն այն փաստաթղթերով՝ խաղաղության համաձայնագրով կամ հռչակագրերով, որոնք մենք ստորագրել ենք կամ պատրաստվում ենք ստորագրել ապագայում։ Մենք պետք է ստեղծենք այնպիսի միջավայր և կայացնենք այնպիսի որոշումներ, որոնց դեպքում կայուն խաղաղությունը կերաշխավորվի նաև հասարակությունների ու ժողովուրդների կողմից, ինչպես նաև մեր ընդունած որոշումների, այդ թվում՝ տնտեսական ոլորտում կայացված որոշումների միջոցով։ Ահա, թե ինչով է կարևոր տնտեսական դիվերսիֆիկացիան և այն, որ Հայաստանը չդառնա սեփական տնտեսական որոշումների գերին։ Դրա մեկ այլ բաղադրիչն էներգետիկ անվտանգությունն է։ Սակայն կրկնեմ՝ մեր նպատակը ոչ թե մեկ «զամբյուղը» մեկ այլ «զամբյուղով» փոխարինելն է, այլ այնպես անելը, որպեսզի ունենանք բազմաթիվ «զամբյուղներ»։ Եվ եթե որևէ իրավիճակում կամ կոնկրետ դեպքում Հայաստանի Հանրապետության շահերը չհամընկնեն որևէ խմբի կամ երկրի շահերի հետ, մենք կաշկանդված չլինենք դրանով»,– ասել է Լիլիթ Մակունցը։

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի դիտարկմամբ՝ TRIPP-ը կդառնա տարածաշրջանում կայուն խաղաղության, անվտանգության և հարևանների հետ խաղաղ գոյակցության ևս մեկ կարևոր բաղադրիչ: «Մենք միանշանակ դա տեսնում ենք որպես խաղաղ գործընթացի բաղկացուցիչ մաս, բայց դա նաև երկարաժամկետ հեռանկարում Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների կարևոր հենասյունն է։ Թեև TRIPP-ը Հայաստան-ԱՄՆ ծրագիր է, սակայն դա մեզ չի սահմանափակում որոշակի իրավիճակներում գործընկերներ ներգրավել այդ ենթակառուցվածքային ծրագրի այս կամ այն ​​բաղադրիչում»։

Խոսելով Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական բարեփոխումների շարունակականության մասին՝ Լիլիթ Մակունցը շեշտել է, որ առաջիկա հինգ տարիների ընթացքում դրանք կմնան Հայաստանի շարունակական հանձնառությունը։ 

Ամփոփելով խոսքը՝ Վարչապետի աշխատակազմի ղեկավարը կարևորել է Հայաստանի Հանրապետության դիմակայունության ամրապնդմանն ուղղված ցանկացած հետազոտոթյուն։ «Խաղաղությանն ուղղված շարունակական ընթացքը, հարևանների հետ կայուն ու խաղաղ հարաբերությունները, Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ուղին. այս թեմաներով ցանկացած հետազոտություն կամ առաջարկություն, որ կունենաք, անշուշտ, կարևոր կլինի Կառավարության համար»։ 

Հաջորդիվ՝ Լիլիթ Մակունցը պատասխանել է աշխատաժողովի մասնակիցների հարցերին: 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ Ինչպես է Վահան Քերոբյանը դիմավորել դստերը հյուրանոցի մոտ` «Մանկական Եվրատեսիլում» նրա հաղթանակից հետո Ես տղամարդ եմ, իսկ քո արածը ստորություն է․ Նեյմարը հեռացվել է խաղադաշտից Սպասվում է անձրև և ամպրոպ. եղանակը Հայաստանում Դատապարտված նախկին նախագահի որդին ընդդեմ Լուլայի․ Բրազիլիայում ընթանում է ընտրությունների երկրորդ փուլը Շուրջ 2500 բրիտանացի և ֆրանսիացի զինծառայողներ Գերմանիայում ՆԱՏՕ-ի տարածքի պաշտպանության լայնածավալ զորավարժություններ են անցկացրել UFC-ի ղեկավար Դանա Ուայթը խոսել է Ռուսաստանում մրցաշար անցկացնելու մասին Ամենաակտիվը շարունակում է մնալ Ստեփանավանը. մասնակցության արդյունքները ժամը 14.00–ի դրությամբ Ձերբակալություններ հայաշատ Գլենդելում․ մարդկանց զգուշանում են՝ տնից դուրս չգալ․ ԶԼՄ Բաց քվեարկություն՝ ՔՊ-ի օգտին (լուսանկար) Արգավանդի խաչմերուկում 3 մեքենա է բախվել. կա վիրավոր․ վարորդներից մեկը դիմել է փախուստի Կրեմլում պատասխանել են Մոսկվա Թրամփի այցի հնարավորության մասին հարցին Ջուր չի լինելու. ՀասցեներԱրդեն բոլոր սահմաններն անցնում են․ Պուտինի ուշագրավ արձագանքը Ամենաբարձր մասնակցությունը Ստեփանավանում է. Ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները Գերմանիայում ձերբակալել են 18-ամյա կասկածյալի, որին կասկածում են 14-ամյա ամերիկուհուն ինքնասպանության հասցնելու մեջ Ժամը 12.00–ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 1 ահազանգ. ՆԳՆ Այսօր Սերբիան խորհրդարան է ընտրում, Բուլղարիան՝ նախագահ Գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի Կիեւյան փողոցում վիրավորված երիտասարդը Հայաստանի կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանի որդին է Մոր քառասունքից էին վերադառնում. երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին. տուժած 5 անչափահաս երեխաները նրանց զավակներն են Քվեարկության սենյակում գտնվող չհրկիզվող պահարանը շուրջ 30 րոպե բաց էր․ «Ազատ քվե» (տեսանյութ) Արտենին թուրքերի և ադրբեջանցիների քարտեզների վրա արդեն նշվել է որպես մի վայր, որտեղ ազգային խորհրդանիշը հնարավոր եղավ հեռացնել առանց լուրջ դիմադրության. Արմեն ԱյվազյանԱԹՍ-ների զանգվածային հարվածներ Բելգորոդին․ զոհեր, վիրավորներ և լայնածավալ ավերածություններ Կրեմլում նշել են Եվրամիությունից բանակցողին աջակցելու պայմանը Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ ԿԸՀ-ում ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն Իրանում սպառնացել են Իսրայելը «մեկ ժամից էլ պակաս ժամանակում կյանքի համար ոչ պիտանի» դարձնել ԱՀԱԶԱՆԳ. Ստեփանավանի ՏԻՄ ընտրությունները հսկող տեսախցիկների աշխատանքում կան խափանումներՄեծ Բրիտանիայի վարչապետը չի բացառել երկրի՝ Եվրամիությանը կրկին միանալու հնարավորությունը Վթարից տուժած 5 երեխաներից 2–ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա Վիճաբանություն Կիեւյան փողոցում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների ՏԻՄ ընտրություններ 21 համայնքներում. ընտրական տեղամասերը բացվեցին Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրըՊենտագոնը Կոնֆուցիուսի ինստիտուտները ճանաչել է ԱՄՆ ազգային անվտանգության սպառնալիքՀայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ումԻսրայելցի զինվորականներն Արևմտյան ափում ռեյդերի ժամանակ տասնյակ պաղեստինցիների են ձերբակալելԱվելի քան 100 միլիոն եվրո․ Չելսին նոր առաջարկ է պատրաստում Բարսելոնայի ֆուտբոլիստի համարՄերձավոր Արևելքում իրավիճակի սրման ֆոնին Brent-ը թանկացել է՝ հասնելով գրեթե կես տարվա առավելագույնինԷլ Նինյոն Խաղաղ օվկիանոսն ավելի կապույտ է դարձնում«Թանկարժեք քարեր»՝ շիկացած մոլորակի մթնոլորտում Mercedes-ի նոր էլեկտրական ամենագնացը՝ 1153 ձիաուժ հզորությամբ«Բավական է, մենք այլևս չենք կարող շնչել». Թուրքիայում հազարավոր մարդիկ դուրս են եկել բողոքի ցույցերիԲրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքիWOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարելԾնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարիցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՆազելի Բաղդասարյանը և Չեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահը քննարկել են ժողովրդագրական իրավիճակըԶելենսկին հայտարարել է Ուկրաինայում Starlink-ի գործունեության վերականգնման մասինԵրևան-Աշտարակ ավտոճանապարհին վթարից տուժած երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
Ամենադիտված