Արմավիրում կամրջի տակ զինանոց է հայտնաբերվել․ ինքնաձիգ, 5 հրացան ու ատրճանակ
Իրավունք
ՆԳՆ ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների արդյունքում քաղաքացին հայտնել է, որ Արմավիր քաղաքից Հացիկ գյուղ տանող ճանապարհին՝ կամրջի տակ, զենք-զինամթերք է թողել։
Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները նշված վայրում հայտնաբերել են «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգ, տարբեր տրամաչափի և տեսակի 5 հրացան, «Վալտեր» տեսակի ատրճանակ, 7,62 մմ տրամաչափի 29 փամփուշտով լիցքավորված փամփշտատուփ, ինչպես նաև ազդանշանային և լուսաձայնային 2 ական։
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ