Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին՝ պահանջելով 6 մլն դրամ փոխհատուցում
Քաղաքական
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատական հայց է ներկայացրել «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի դեմ։
Փաշինյանը պահանջում է հերքել Ղազարյանի՝ 2026 թվականի սեպտեմբերի 27-ի հարցազրույցում հնչեցրած տեղեկությունը, ըստ որի՝ 2020 թվականի հոկտեմբերի 6-ից հետո Ադրբեջանի առաջխաղացումն ու պաշտպանական բնագծի ճեղքումը սկսվել են այն բանից հետո, երբ Փաշինյանը մեկնել է Ստեփանակերտ, խորհրդակցություն անցկացրել հրամանատարաշտաբային կետում, վերադարձել և սկսել թշնամուն ուղիղ տեղեկություններ փոխանցել։
Հայցով Փաշինյանը նաև պահանջում է Էդգար Ղազարյանից բռնագանձել 6 միլիոն դրամ՝ որպես փոխհատուցում։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ