Բյուջեի պակասուրդը խոչընդոտում է զենքի արտադրությանը. Զելենսկի
Քաղաքական
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ պետական բյուջեի պակասուրդը խոչընդոտում է երկրի համար առանցքային նշանակություն ունեցող սպառազինության մշակմանն ու արտադրությանը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Financial Times-ին։
Politico-ի տեղեկություններով՝ ռազմական գործողությունների ֆինանսավորման համար նախատեսված Ուկրաինայի պահուստները սպառվում են։ Վարչապետ Սերգեյ Կորեցկին ավելի վաղ նշել էր, որ ակտիվ մարտական գործողությունները շարունակելու համար պակասում է շուրջ 20 միլիարդ դոլար։ Նրա խոսքով՝ իշխանությունների խնայողության միջոցները բավարար չեն, և միջազգային գործընկերների ֆինանսական աջակցությունը կենսական նշանակություն ունի։
Կորեցկին նաև ընդգծել էր, որ Եվրամիությունից, Արժույթի միջազգային հիմնադրամից և Համաշխարհային բանկից վարկային միջոցներ ստանալու համար անհրաժեշտ է արագացնել պահանջվող բարեփոխումները, այդ թվում՝ հարկային։ Նրա նախազգուշացմամբ՝ հակառակ դեպքում Ուկրաինան կարող է զրկվել նախատեսված 29,5 միլիարդ դոլարի միջազգային ֆինանսավորման զգալի մասից։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ