Թրամփի խոսքերը կարող են հուշել Ուկրաինային ռազմական օգնության վերանայման մասին. վերլուծաբան
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հիշեցումը Ուկրաինային արդեն փոխանցված մեծաքանակ զինամթերքի մասին կարող է ազդանշան լինել, որ Վաշինգտոնը պատրաստվում է վերանայել ռազմական աջակցության ծավալները։ Այս կարծիքը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հայտնել է թուրք վերլուծաբան Մեհմեթ Էրյուքօղլուն՝ դա կապելով ռազմաճակատում Ռուսաստանի՝ իր գնահատմամբ ունեցած առավելության հետ։
Վերլուծաբանի խոսքով՝ Թրամփի հայտարարությունները պետք է դիտարկել Ուկրաինային ռազմական օգնության ծավալների և արդյունավետության շուրջ քննարկումների համատեքստում։ «Խոսքը միայն մատակարարված զինամթերքի քանակի մասին չէ, այլև մարտի դաշտում դրա տված արդյունքի։ Եթե ռազմական օգնությունը չի փոխում իրավիճակը, Վաշինգտոնում անխուսափելիորեն հարց է առաջանում՝ որքանով է նպատակահարմար այն շարունակել»,– նշել է նա։
Էրյուքօղլուի գնահատմամբ՝ Ուկրաինայի նկատմամբ ԱՄՆ հետագա քաղաքականությունը կախված կլինի ինչպես ռազմաճակատում իրավիճակի զարգացումից, այնպես էլ Թրամփի վարչակազմի առաջնահերթություններից։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնի համար առանցքային է հասկանալ՝ լրացուցիչ սպառազինությունը կարո՞ղ է փոխել իրավիճակը, թե՞ միայն կավելացնի ծախսերն ու կերկարաձգի հակամարտությունը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ