ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը
Քաղաքական
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Թ. Արմսթրոնգ Չանգսանը։
Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել դիվանագիտական առաքելության ընթացքում։
Նորանշանակ դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և շնորհավորական խոսքերի համար և նախագահին է փոխանցել Հնդկաստանի նախագահի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության օրակարգին։ Կարևորվել է պաշտպանական, քաղաքական, առևտրատնտեսական, կրթական և մշակութային ոլորտներում փոխգործակցության ընդլայնումն ու առկա ներուժի լիարժեք իրացումը։ Այս համատեքստում ընդգծվել է երկու երկրների միջև ուղիղ օդային կապի գործարկման նշանակությունը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ