Հարսանիքի շարասյան ժամանակ «Ֆորդ Մուստանգ»-ից կրակոցներ են արձակվել․ հայտնի է վարորդի ինքնությունը
Իրավունք
Հոկտեմբերի 1-ին Մասիսում պարեկները տեղեկություն են ստացել, որ հարսանեկան արարողության մեկնող շարասյան մեջ գտնվող «Ֆորդ Մուստանգ» մակնիշի մեքենայի վարորդը կրակոցներ է արձակել։
Ժամը 13։30-ի սահմաններում պարեկները Հայանիստ գյուղում կանգնեցրել են մեքենան։ Վարորդը՝ Մասիս քաղաքի 21-ամյա բնակիչը, խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և ներկայացվել է Մասիսի բաժին։ Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։
21-ամյա վարորդը հայտնել է, որ ինքն է կրակել մեքենայում գտնվող մեկնարկային ատրճանակով։
Դեպքի առթիվ Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ խուլիգանության հատկանիշներով։
Հանգամանքները պարզվում են։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ