«Հայաստան» ընդդիմադիր դաշինքը Արթուր Օհանյանի կալանավորումը քաղաքական հետապնդում է անվանել
Քաղաքական
«Հայաստան» ընդդիմադիր դաշինքը հայտարարությամբ է հանդես եկել Վանաձորի իր ներկայացուցիչ Արթուր Օհանյանի կալանավորման վերաբերյալ՝ այն որակելով որպես քաղաքական հետապնդում։
Դաշինքի պնդմամբ՝ իշխանությունները մինչև տարեվերջ նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները փորձում են չեզոքացնել Վանաձորում ազդեցություն ունեցող ընդդիմադիր գործչին և նրա համախոհների շրջանում վախի մթնոլորտ ստեղծել։
Միաժամանակ, դաշինքը հայտարարել է, որ իշխանությունը իրավապահ համակարգն օգտագործում է որպես քաղաքական պայքարի գործիք։
Միևնույն ժամանակ, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է, որ Արթուր Օհանյանը ձերբակալվել է ընտրակաշառք տալու և ստանալու վերաբերյալ քննվող քրեական վարույթի շրջանակում։ Գործով ձերբակալվել է երկու անձ։
Հոկտեմբերի 3-ին դատարանը Օհանյանի նկատմամբ մեկ ամսով կալանավորում է կիրառել։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ