Վիճաբանությունն ավարտվել է կրակոցով․ 49-ամյա տղամարդը ձերբակալվել է
Իրավունք
Հոկտեմբերի 1-ի գիշերը ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Մասիս» բժշկական կենտրոնից հրազենային վնասվածքով 54-ամյա տղամարդը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Ոստիկանության փոխանցմամբ՝ նույն գիշերը Այնթապի 17-րդ փողոցում կենցաղային հարցերի շուրջ 54-ամյա տղամարդու և Նոր Կյուրինի 49-ամյա բնակչի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում նրանք փոխադարձ հարվածներ են հասցրել։
Այնուհետև 54-ամյա տղամարդը գնացել է Նոր Կյուրին՝ վիճաբանությունը շարունակելու, ինչի ընթացքում 49-ամյա տղամարդը, ըստ նախնական տվյալների, ապօրինի պահվող հրացանով կրակել է նրա ուղղությամբ և մարմնական վնասվածք պատճառել։
49-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է։ Նա տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Իրավապահները միջոցառումներ են իրականացնում ապօրինի պահվող հրացանը հայտնաբերելու ուղղությամբ։ Նախաքննությունը շարունակվում է։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ