Ձերբակալվել է Սասուն Միքայելյանի սանիկը․ ընտրակաշառք, պաշտոնեական կեղծիք
Իրավունք
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Հրազդանի Ջրառատ թաղամասի պատասխանատու, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Հենրիկ Կոտանյանը ձերբակալվել է։
Ըստ աղբյուրի՝ Կոտանյանին մեղադրանք է առաջադրվել մի քանի հոդվածներով՝ ընտրակաշառք տալու, պաշտոնեական կեղծիք կատարելու և խարդախությանն օժանդակելու համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է տնային կալանքը։
Հրազդանում Կոտանյանների ընտանիքի անունը, ըստ հրապարակման, նախկինում ևս շրջանառվել է։ Տեղացիների փոխանցմամբ՝ Սևակ Միքայելյանի՝ Հրազդանի քաղաքապետ ընտրվելուց հետո քաղաքային տրանսպորտի երթուղին տրամադրվել է Կոտանյանների որդիների շահագործմանը, այնուհետև անցկացվել է մրցույթ, և երթուղին սկսել է սպասարկել «Մուլտի տրանսպորտը»։
«Հրապարակը» փորձել է տեղեկությունը ճշտել Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանից։ Վերջինս հրաժարվել է այդ պահին պատասխանել հարցերին՝ առաջարկելով զանգահարել երեկոյան։
Հարցին՝ արդյոք Հենրիկ Կոտանյանին մեղադրանք է առաջադրվել, քաղաքապետը պատասխանել է․ «Երեկոյան զանգեք»։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ