Թրամփն առաջարկում է այլևս ժամացույցի սլաքները հետ-առաջ չտանել
ԱՄՆ
«ԱՄՆ-ում անհրաժեշտ է հրաժարվել ժամացույցի սլաքները ձմեռային ժամանակի փոխադրելուց և պահպանել ամառային ժամանակը ամբողջ տարին»,- Օհայո մեկնելուց առաջ լրագրողներին հայտարարել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը:
Ամերիկյան առաջնորդը հայտարարել է, որ տարին երկու անգամ ժամանակը փոխելը անհարմար է, և դա խանգարում է առօրյա կյանքին:
«Մենք ցանկանում ենք ազատվել տարին երկու անգամ ժամացույցի սլաքները հետ տանելու, ժամացույցի սլաքները առաջ տանելու, ընթրիքից ուշանալու, շատ կարևոր հանդիպումներից ուշանալու այս ծիծաղելի սովորույթից: Դա ծիծաղելի է», — ասել է նա:
ԱՄՆ-ի Նախագահի խոսքով՝ մշտական ամառային ժամանակը թույլ կտա ավելացնել ցերեկային լույսի տևողությունը: Նա նաև նշել է, որ ցերեկային լույսի ավելի մեծ քանակությունը կարող է նպաստել հանցավորության նվազմանը և ավելի շատ ժամանակ տալ սպորտով զբաղվելու համար:
«Անցյալ անգամ՝ վեց ամիս առաջ, մենք փոխեցինք ժամացույցի սլաքները, և ոչ ոք չէր փոխել, և բոլորն ուշանում էին: Սա բոլորին շփոթեցնում է», — հայտարարել է Թրամփը:


















































Ամենադիտված
Պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ