Իրանը մտադիր է մեծացնել հրթիռների հեռահարությունը՝ ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության սպառնալիքի ֆոնին
Իրան
Իրանը մտադիր է մեծացնել իր հրթիռների հեռահարությունը ԱՄՆ-ի հետ վերջերս տեղի ունեցած հակամարտությունից հետո։ Այս մասին հայտարարել է իրանական բանակի ներկայացուցիչ Մոհամմադ Աքրամինիան՝ նշելով, որ ամերիկյան ուժերն այժմ գտնվում են իրանական ափերից մինչև 1 հազար կմ հեռավորության վրա։
«Այս պատերազմի ընթացքում մենք եկանք այն եզրակացության, որ անհրաժեշտ է մեծացնել մեր հրթիռների հեռահարությունը, և այժմ մենք շարժվում ենք այդ ուղղությամբ», — ասել է Աքրամինիան Fars գործակալությանը։
Իրանի բանակի ներկայացուցիչը, սակայն, չի հստակեցրել, թե կոնկրետ որքանով է նախատեսվում մեծացնել հրթիռների հեռահարությունը և երբ նոր համակարգերը կարող են մտնել սպառազինության մեջ։
Հայտարարությունը հնչել է Թեհրանի և Վաշինգտոնի միջև շարունակվող լարվածության ֆոնին։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին կիրակի օրը օտարերկրյա դեսպաններին և դիվանագետներին հայտարարել է, որ Թեհրանը հույս ունի, որ ԱՄՆ-ն կընտրի դիվանագիտության ճանապարհը, սակայն պատրաստ է պատասխանել նոր ռազմական հակամարտության դեպքում։


















































Ամենադիտված
Պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ