Արգենտինայի հավաքականը ընկերական խաղում հաղթել է Բուրկինա Ֆասոյի ընտրանուն
Սպորտ
Հոկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը աշխարհի գործող փոխչեմպիոն Արգենտինայի ազգային հավաքականը Բուենոս Այրեսի «Մոնումենտալ» մարզադաշտում ընկերական հանդիպում անցկացրեց Բուրկինա Ֆասոյի ընտրանու հետ և 7-0 հաշվով ջախջախեց մրցակցին, հաղորդում է ArmSport.am-ը։
«Ալբիսելեստեի» կազմում գոլերի հեղինակներ դարձան հարձակվողներ Լաուտարո Մարտինեսն ու Խուլիան Ալվարեսը, կիսապաշտպաններ Նիկո Պասը, Ֆրանկո Մաստանտուոնոն, Ջուլիանո Սիմեոնեն և Ջանլուկա Պրեստիանին։ Աֆրիկյան թիմի պաշտպան Մումունի Դիալոն էլ գրավեց սեփական դարպասը՝ դառնալով ինքնագոլի հեղինակ։ Ընդ որում, արգենտինացիներն իրենց 7 գնդակներից 5-ը խփեցին դեռևս առաջին խաղակեսում։
Նշենք, որ աշխարհի գործող չեմպիոններն այս հավաքի ընթացքում իրենց վերջին ընկերական հանդիպումը կանցկացնեն հոկտեմբերի 7-ին՝ սեփական հարկի տակ մրցելով Բենինի հետ։
Այդ խաղը պատմական է լինելու, քանի որ Արգենտինայի հավաքականի ավագ և բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Լիոնել Մեսսին կանցկացնի իր հրաժեշտի հանդիպումը ազգային թիմի կազմում:


















































Ամենադիտված
Պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ