Ալիևի կիսանդրու վնասման գործով ՀՀ քաղաքացու առաջին դատական նիստը նշանակվել է նոյեմբերի 12-ին
Իրավունք
Թբիլիսիում նոյեմբերի 12-ին տեղի կունենա Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու մեջ մեղադրվող ՀՀ քաղաքացի Ի․ Ա․-ի գործով առաջին դատական նիստը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է նրա փաստաբան Թեոնա Պերաձեն։
Փաստաբանի խոսքով՝ իր պաշտպանյալն այժմ գտնվում է նախնական կալանքի տակ, իսկ գործով քննությունը դեռ շարունակվում է։
Պերաձեն նշել է, որ սպասում է ընտանիքից անհրաժեշտ բժշկական փաստաթղթերին և հույս ունի մինչև առաջին դատական նիստը նշանակել նրա առողջական վիճակի վերաբերյալ փորձաքննություն։
«Հուսով եմ՝ մինչև առաջին նիստը կհասցնենք նշանակել նրա առողջական վիճակի փորձաքննությունը»,– ասել է փաստաբանը։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը