Պորտուգալիայի հավաքականի մարզիչը պատմել է Ռոնալդուի հետ զրույցի մասին
Սպորտ
Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշը պատմել է 41-ամյա Կրիշտիանու Ռոնալդուի հետ ունեցած զրույցի մասին։ Նրա խոսքով՝ ինքը Ռոնալդուին ասել է, որ ֆուտբոլիստը չի կարող ազգային հավաքականում իր կարիերան ավարտել աշխարհի առաջնությունում՝ պարտությունից և արցունքներից հետո։ «Ես Կրիշտիանուին ասացի, որ նա չի կարող աշխարհի առաջնությունում ավարտել հավաքականում իր ելույթները՝ պարտվելով և լաց լինելով», — ասել է Ժեզուշը։
Մարզիչը նաև բացատրել է, թե ինչու Ռոնալդուն խաղադաշտ դուրս չի եկել Նորվեգիայի դեմ հանդիպմանը, որից հետո հեռացել է հավաքականի ճամբարից։ Ժեզուշի խոսքով՝ ինքը որոշումները չի կայացնում ֆուտբոլիստների ցանկություններին համապատասխան և առաջնորդվում է մի շարք սկզբունքներով, որոնք քննարկման ենթակա չեն։ Հոկտեմբերի 2-ին մարզիչը նաև հերքել էր Պորտուգալիայի հավաքականում պառակտման մասին խոսակցությունները՝ ընդգծելով, որ տեղի ունեցածը թիմին չի բաժանել։
Ռոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիան հոկտեմբերի 1-ին հաղթել է Դանիայի հավաքականին՝ 4։2 հաշվով։ Հանդիպումից առաջ Ռոնալդուն լքել էր ազգային թիմի ճամբարը, իսկ ավելի ուշ հայտարարել էր, որ առաջիկայում կներկայացնի իր որոշման պատճառները։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը