Մասիս-Ռանչպար ճանապարհին ապօրինի ավազահանում է կանխվել․ ընկերությունը վերականգնել է պատճառված վնասը
Իրավունք
Մասիսի համայնքային ոստիկանության ծառայողները օպերատիվ տեղեկություն են ստացել Մասիս-Ռանչպար խճուղու հարակից տարածքում ապօրինի ավազահանման վերաբերյալ։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՍՊ ընկերություններից մեկը հատկացված տարածքի սահմաններից դուրս ապօրինի հանքարդյունահանում է իրականացրել։
Սեպտեմբերի 29-ին ոստիկաններն այցելել են տարածք, որտեղ հայտնաբերվել են ավազի կույտեր։ Աշխատող վերամբարձ կռունկն ու էքսկավատորը կնքվել են, իսկ բեռնատարը տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մասիսի քննչական բաժին։ Հետագա գործողությունների արդյունքում ընկերությունը վերականգնել է պատճառված վնասը։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը