«Սևան» քրեակատարողական հիմնարկի տարածք թմրամիջոց և բջջային հեռախոսներ են նետել
Իրավունք
Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 22։20-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի տարածքում տեսախցիկներով ներնետման դեպք է արձանագրվել։
Արագ արձագանքման խումբը տարածքի զննությամբ հայտնաբերել է պոլիէթիլենային շիշ, որին կպչուն ժապավենով ամրացված է եղել 2 փաթեթ։
Փաթեթներում եղել է ընդհանուր 18,6 գրամ քաշով՝ մարիխուանայի նմանվող զանգված։ Շշի մեջ հայտնաբերվել են նաև 5 բջջային հեռախոս և 3 բաժանորդային քարտ։
Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը