Ոստիկանության անունից տարածվում են կեղծ հաղորդագրություններ Ջիլում հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Սերբիա Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է շուրջ երեք տասնյակ ուսուցիչների Թբիլիսիում հայկական Կամոյանց Սուրբ Գևորգ եկեղեցու հետ կապված քարե բեկորներ են հայտնաբերվել 2027 թ․ պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումները կսկսվեն նոյեմբերի 2-ից «Խաղաղության խաչմերուկը»՝ Միրզոյան-Արաղչի հանդիպման օրակարգում. Թեհրանը զգուշացրել է Վաշինգտոնին Ռուսական հարվածի հետևանքով մեկ սահմանապահ վիրավորվել է. Մոլդովայի սահմանապահ ծառայություն Թուրքիայի էլեկտրաէներգիայի հաղորդման կազմակերպության խորհրդի նախագահը Երեւանում է. հանդիպել է Խուդաթյանի եւ ԲԷՑ–ի տնօրինության հետ «Ռոսատոմ»-ը պատրաստ է զբաղվել Երևանի «Նաիրիտ» նախկին քիմիական գործարանի տարածքի վնասազերծմամբ Միրզոյանն ու Ղալիբաֆը քննարկել են ԹՐԻՓՓ–ը 

Թբիլիսիում հայկական Կամոյանց Սուրբ Գևորգ եկեղեցու հետ կապված քարե բեկորներ են հայտնաբերվել

Քաղաքական

Ռուսթավելի պողոտայում շարունակվող վերականգնողական աշխատանքների ընթացքում, «Ազատության հրապարակ» մետրոյի կայարանի հարակից տարածքում, աշխատողները պատմական արժեք ներկայացնող երեք քարե բեկոր են հայտնաբերել։

Քարերից մեկի վրա պահպանվել է Աստվածամոր և մանուկ Քրիստոսի խորաքանդակը։ Հայտնաբերված բեկորների վրա նաև հայերեն արձանագրություններ կան։

Գտածոների կապը Կամոյանց Սուրբ Գևորգ եկեղեցու հետ փաստացի կասկած չի հարուցում։ Քարերը հայտնաբերվել են հենց այն վայրում, որտեղ խորհրդային շրջանից առաջ գտնվում էր հայկական Կամոյանց Սուրբ Գևորգ եկեղեցին։ Բացի դրանից, քարերից մեկի արձանագրության մեջ ընթերցվում է Կամոյանց ազգանունը, ինչպես նաև նշված է թվականը՝ 1788 թվական։

Ըստ պատմական աղբյուրների՝ Կամոյանց Սուրբ Գևորգ եկեղեցին գտնվում էր ներկայիս «Ազատության հրապարակ» մետրոյի կայարանի դիմաց։ Այն հին Թբիլիսիի հայկական եկեղեցիներից մեկն էր և ավերվել է խորհրդային շրջանում՝ 1937–1938 թվականներին։

Հատկանշական է, որ դեռևս 2026 թվականի ամռանը, Ռուսթավելի պողոտայում իրականացվող վերականգնողական աշխատանքների ժամանակ, հենց «Ազատության հրապարակ» մետրոյի կայարանի դիմացի հատվածում արդեն հայտնաբերվել էին հին կառույցների տարրեր և այլ հնագիտական նյութեր։ Այդ վայրը հատուկ նշանակություն ունի, քանի որ, ըստ պատմական աղբյուրների, հենց այստեղ՝ ներկայիս մետրոյի կայարանի դիմաց, էին հայկական Կամոյանց Սուրբ Գևորգ եկեղեցին և դրա բակը, որտեղ նաև եղել են գերեզմաններ։

Ներկայիս աշխատանքների ընթացքում նույն այս հատվածում հայտնաբերվել են մարդկային աճյուններ և տապանաքարերի բեկորներ։ Դա ևս համապատասխանում է տվյալ տարածքի պատմական բնույթին և եկեղեցու բակի նախկին նշանակությանը։

Ըստ առկա տեղեկությունների՝ քարերը հայտնաբերել են վերականգնողական աշխատանքներում անմիջականորեն ներգրավված աշխատողները։ Ուշադրություն դարձնելով անսովոր բեկորներին՝ աշխատողները դրանք զգուշորեն տեղափոխել են անվտանգ վայր և ծածկել պահպանման նպատակով։

Այս փուլում խորհրդակցություններ են ընթանում համապատասխան պետական և համայնքային կառույցների հետ։ Նախնական պայմանավորվածությամբ՝ հայտնաբերված քարե բեկորները նախատեսվում է տեղափոխել Թբիլիսիի գործող հայկական եկեղեցիներից մեկի բակ։

Գտածոն առանձնահատուկ նշանակություն ունի նաև այն պատճառով, որ Ռուսթավելի պողոտայում իրականացվող լայնածավալ վերականգնողական աշխատանքներն ընդգրկում են քաղաքի պատմական հուշարձաններով առավել հարուստ հատվածներից մեկը։ Աշխատանքների ընթացքում այստեղ արդեն իսկ հայտնաբերվել են տարբեր հնագիտական օբյեկտներ և հին կառույցների տարրեր։

Այս տարի առանձին հանրային հետաքրքրություն են առաջացրել նաև Ռուսթավելի պողոտայում գտնվող պատմական Մելիք-Ազարյանցի տան աշխատանքները։ Շենքի ստորգետնյա հատվածների հայտնաբերումն ու բացահայտումը լայն արձագանք են ստացել սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում և կրկին ուշադրություն են հրավիրել հին Թբիլիսիի պատմական ժառանգության վրա։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ոստիկանության անունից տարածվում են կեղծ հաղորդագրություններՋիլում հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը ՍերբիաԼիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է շուրջ երեք տասնյակ ուսուցիչներիԹբիլիսիում հայկական Կամոյանց Սուրբ Գևորգ եկեղեցու հետ կապված քարե բեկորներ են հայտնաբերվել2027 թ․ պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումները կսկսվեն նոյեմբերի 2-ից«Խաղաղության խաչմերուկը»՝ Միրզոյան-Արաղչի հանդիպման օրակարգում. Թեհրանը զգուշացրել է Վաշինգտոնին Ռուսական հարվածի հետևանքով մեկ սահմանապահ վիրավորվել է. Մոլդովայի սահմանապահ ծառայությունԹուրքիայի էլեկտրաէներգիայի հաղորդման կազմակերպության խորհրդի նախագահը Երեւանում է. հանդիպել է Խուդաթյանի եւ ԲԷՑ–ի տնօրինության հետ Ղազախստանը ստուգում է Պաշտպանության նախարարության 50 օբյեկտ՝ զորավարժությունների ժամանակ 14 զինծառայողի մահվանից հետո«Ռոսատոմ»-ը պատրաստ է զբաղվել Երևանի «Նաիրիտ» նախկին քիմիական գործարանի տարածքի վնասազերծմամբՄիրզոյանն ու Ղալիբաֆը քննարկել են ԹՐԻՓՓ–ը Հնդկաստանը հայտարարել է Սև ծովում նավագնացության վերաբերյալ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններ սկսելու մասինՇնորհավոր Ուսուցչի օրը. տոնական ջերմ պահեր Պլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղիցՌուսաստանը ավիառումբերով հարվածել է Խարկովին. կան զոհեր և փլատակներում մնացած քաղաքացիներ Գերմանիան անվանել է Մերցի՝ Կիև կատարելիք այցի գլխավոր նպատակըՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Շաքիում հրազենային վիրավորում ստացած Անի ԱվետիսյանինՌուբիոն հիշեցրել է Ռիադի հետ համաձայնագիրը՝ հութիների դեմ օգնության հարցի վերաբերյալ2026-ի հունվար-օգոստոսին արդյունաբերությունն աճել է 7,4%-ով. ՊապոյանԱՄՆ-ը Էստոնիային 13 անօդաչու թռչող սարք է նվիրաբերել սահմանային հսկողության համարՔրեական ոստիկանները բացահայտել են սպшնության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է ՀՀ նախագահը կարևորել է Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման գործումՍի Ծինփինը հայտարարել է Տաջիկստանի հետ հարաբերությունները զարգացնելու մեծ ծրագրի մասին«Սևան» քրեակատարողական հիմնարկի տարածք թմրամիջոց և բջջային հեռախոսներ են նետելԱզատումներ և նշանակումներ՝ Փաշինյանի որոշմամբ. Ֆոն դեր Լայենը դեմ է Գազային 15 մլրդ եվրո տալԱրաղչին դրական է գնահատել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև շարունակվող շփումներըԵմենը մտադիր է վերականգնել վերահսկողությունը բոլոր նահանգների նկատմամբՄասիս-Ռանչպար ճանապարհին ապօրինի ավազահանում է կանխվել․ ընկերությունը վերականգնել է պատճառված վնասըՉինաստանը մինչև 2025 թվականը կփակի ավելի քան 670 բանկՀնդկաստանում ընձառյուծը մտել է տուն և վիրավորել վեց մարդու«Լարս» տանող ճանապարհին Վրաստանը ևս մեկ՝ 400 մետրանոց կամուրջ է կառուցումՀայաստանում կստեղծվի անհետ կորած անձանց էլեկտրոնային ռեգիստրԱֆղանստանը հայտարարել է, որ չի օգտագործելու իր տարածքը այլ պետությունների դեմՌայլի Բարնսը՝ Հայաստանի մասին․ «Հիացած եմ երկրի հարուստ քրիստոնեական ժառանգությամբ և մշակույթով»Ալինա Կաբաևան ներկայացել է Լավրովի կրած «ԽՍՀՄ» գրությամբ սվիտերովՈւկրաինան Լիտվայում զինամթերքի արտադրության մեջ 93 միլիոն եվրո կներդնիԱդրբեջանցի զինծառայողը, որը Շաքիում կրակել է հայ կնոջ վրա, դեպքի գիշերը Սիսիանից տեղափոխվել է ԵրևանBloomberg. ՆԱՏՕ-ն պատրաստել է «պաշտպանության» ծրագիր՝ օգտագործելով անօդաչու թռչող սարքեր և արհեստական ​​բանականությունՇաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնելԳիտնականը զգուշացրել է Կամչատկայի Շիվելուչ հրաբխի հնարավոր հզոր ժայթքման մասին Մթնոլորտը սրվեց. «Լսում ենք իրար, պարո՛ն Վարդևանյան, պարո՛ն Ղազինյան, մի՛ ընդհատեք»Կրեմլում հայտարարել են Ուկրաինայի կողմից հակամարտության սրման մասինԹբիլիսիի քաղաքապետ. Արևմուտքը Վրաստանը կդիտարկեր որպես բուֆերային գոտի, եթե չլինեին վրացական իշխանությունների գործողությունները Օրենսդիրը գործադիրին ասում է՝ «քո աշխատողին տիրություն արա», ինչ է դա նշանակում. ՂազարյանԹբիլիսիի կենտրոնում 1788 թվականի հայկական հետքեր են հայտնաբերվել՝ ճանապարհաշինության ժամանակՄադրիդի դատարանը մերժել է բողոքի ճամբարը անհապաղ քանդելու գաղափարը Հանրային ծառայողի գրառումները ղեկավարին ուղարկելը հարցեր է առաջացնում. ՂազինյանԹրամփը գովաբանել է Հնդկաստանին լավ ընտրությունների կազմակերպման համար՝ այն շփոթելով Բրազիլիայի հետՀանրահավաքին չմասնակցելը Քալաշյանի համար հետևանքներ կունենար. Վարդեւանյան
Ամենադիտված