Վրաստանից Հայաստան ոգելից խմիչքների արտահանումը կրճատվել է գրեթե 25%-ով
Վրաստանից ոգելից խմիչքների արտահանումը կրճատվել է։Ըստ վիճակագրության՝ ընթացիկ տարվա առաջին 8 ամիսներին երկիրը արտահանել է 20 միլիոն 172 հազար 586 լիտր ալկոհոլ՝ ստանալով 163 միլիոն 869 հազար դոլար եկամուտ։ Արտահանումը նվազել է 4,8%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հաղորդում են տեղականլրատվամիջոցները։
Այս կատեգորիայի ոգելից խմիչքների արտահանումը նվազում է արդեն երրորդ տարին անընդմեջ, ինչը պայմանավորված է հիմնական ներմուծող երկիր՝ Ռուսաստան, մատակարարումների կրճատմամբ, որտեղ տարեկան անկումը կազմում է 13,3%։ Ընթացիկ տարվա առաջին 8 ամիսներին Հայաստան արտահանումը ևս կրճատվել է 24,6%-ով։ Միաժամանակ աճել են մատակարարումները դեպի Ուկրաինա, Ադրբեջան, Բելառուս, Լատվիա, Մալայզիա և Թուրքիա։
Վրացական ոգելից խմիչքների ներմուծող առաջատար 5 երկրների վարկանիշը հետևյալն է․
Ռուսաստան՝ 79,6 միլիոն դոլար, 9 միլիոն 902 հազար 126 լիտր;
Հայաստան՝ 20,6 միլիոն դոլար, 3 միլիոն 618 հազար 815 լիտր;
Ուկրաինա՝ 14 միլիոն դոլար, 3 միլիոն 565 հազար 288 լիտր;
Ադրբեջան՝ 8,8 միլիոն դոլար, 214 հազար լիտր;
Բելառուս՝ 8,2 միլիոն դոլար, 1 միլիոն 101 հազար 955 լիտր:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը