«Չի ձգում այդ մարդը, փոխեք․ ինքն էլ գիտի, որ չի ձգում»․ Նարեկ Կարապետյանը՝ Պապիկյանի մասին
Քաղաքական
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը քննադատել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գործունեությունը՝ հայտարարելով, որ նրան պետք է փոխարինել։
«Չի ձգում այդ մարդը, փոխեք, ինքն էլ գիտի, որ չի ձգում»,- ասել է Կարապետյանը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը Հայաստանի կողմին տեղեկացրել է սահմանային միջադեպի մասին, սակայն, իր հարցադրմամբ, անհասկանալի է, թե ինչու է պաշտպանության նախարարությունը հինգ օր շարունակ որևէ քայլ չի ձեռնարկել։
Կարապետյանը նաև անդրադարձել է բանակում արձանագրվող մահվան դեպքերին՝ ընդգծելով, որ զինված ուժերում պետք է լինեն պրոֆեսիոնալ զինվորականներ։ «Արդեն որերորդ դեպքն է՝ սպանություններ, ինքնասպանություններ են լինում բանակում։ Պրոֆեսիոնալ, զինվորական պետք է լինի այդտեղ»,- ասել է նա։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը