Գագիկ Ծառուկյանի քրեական գործը դատարանում է․ այն մակագրվել է դատավոր Մանվել Շահվերդյանին
Իրավունք
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին վերաբերող քրեական գործը հոկտեմբերի 2-ին մուտքագրվել է դատարան և մակագրվել Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանին։
Գործով Գագիկ Ծառուկյանից բացի մեղադրյալի կարգավիճակ ունեն ևս ութ անձ՝ Սեդրակ Առուստամյանը, Համլետ Թումանյանը, Արթուր Դալլաքյանը, Արբի Խաչատրյանը, Ռոմա Կարապետյանը, Սինա Աբդոլմանաֆ Միարին, Աշոտ Զարիկյանը և Վեդի Խաչատուրյանը։
Գործով յոթ անձի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, մեկի նկատմամբ՝ տնային կալանք, ևս մեկի նկատմամբ՝ բացակայելու արգելք։
Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել մի շարք հոդվածներով, այդ թվում՝ խոշոր չափերի խարդախության և փողերի լվացման վերաբերյալ հոդվածներով։ Միևնույն ժամանակ, քրեական գործը վարույթ ընդունելու մասին որոշում դեռևս չի կայացվել։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը