Վահե Սարգսյան․ Եկեղեցու կազմաքանդման գործընթացը սկսվել է, դրան լծվել է նաև Արման Եղոյանը
Քաղաքական
ՀՅԴ անդամ Վահե Սարգսյանը քննադատել է Հայ առաքելական եկեղեցու գործունեության վերաբերյալ ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունը՝ այն համարելով Եկեղեցու կազմաքանդման գործընթացի մաս։
Նրա խոսքով՝ խորհրդանշական է, որ այդ գործընթացում ներգրավված է իշխանական պատգամավոր Արման Եղոյանը, որը օրեր առաջ քննադատել էր ՀՅԴ-ին և հայտարարել կուսակցությունը «արմատախիլ անելու» անհրաժեշտության մասին։
Սարգսյանը նաև նշել է, որ նման գործընթացների շարունակության դեպքում, իր գնահատմամբ, իշխանությունը կարող է փորձել միջամտել նաև կուսակցությունների, ՀԿ-ների և լրատվամիջոցների ղեկավարության հարցերին։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը