Աշակերտուհուն հարվածած ուսուցչուհին զղջում է․ դեպքով համապատասխան միջոցներ են ձեռնարկվում
Իրավունք
Գեղարքունիքի մարզում աշակերտուհուն հարվածած ուսուցչուհին զղջում է։ Այս մասին Armenia Sputnik-ին հայտնել է Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պարտականությունները կատարող Գևորգ Գևորգյանը։
Նրա խոսքով՝ դպրոցի տնօրենն ու ուսուցիչը հրավիրվել են մարզպետարան՝ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով։ Դպրոցի տնօրինությունն արդեն սկսել է ուսուցչի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու գործընթացը։
Քանի որ դպրոցը գործում է ԿԳՄՍ նախարարության լիազորությունների ներքո, մարզպետարանը պաշտոնական գրությամբ դիմել է նախարարությանը՝ համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մամուլի խոսնակ Էլիզա Գալուստյանն էլ հայտնել է, որ ՄԻՊ գրասենյակն արդեն ձեռնամուխ է եղել անհրաժեշտ միջոցների կիրառմանը։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը