Դիլիջանի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի Մհեր Գրիգորյանը մասնակցել է Գերմանիայի ազգային տոնին նվիրված ընդունելությանը «Ակադեմիական քաղաք» ծրագիրը կնպաստի ապագա առաջնորդների ձևավորմանը Ուզբեկստան–ԵԱՏՄ առևտուրը հասել է $14,6 մլրդ-ի․ Ռուսաստանը՝ գլխավոր գործընկեր Թրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է» Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ նա տեղում մահացել է Տեղի է ունեցել Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նիստը ՆԱՏՕ-ի լոգիստիկ հանգույցը պաշտպանելու համար Շվեդիան Լեհաստանի արևելքում Patriot համակարգեր կտեղակայի Թուրքիան Ուկրաինային ՀՕՊ համակարգ է մատակարարել Փարիզում լիցեիստների զանգվածային ակցիաների ընթացքում ցուցարարները խանութներ են վնասել Հայկ Սարգսյանը և Ավետիք Օրդյանը հեռացվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից Ռուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվի 

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը կնպաստի ապագա առաջնորդների ձևավորմանը

Քաղաքական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի շրջանակում մասնակցել է «Ապագա առաջնորդների ձևավորում. բրիտանական կրթություն և տաղանդների զարգացման գերազանցություն» խորագրով պանելային քննարկմանը։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Քննարկմանը մասնակցել են նաև «Educate Ventures Research»-ի հիմնադիր և գործադիր տնօրեն, Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) պատվավոր պրոֆեսոր Ռոուզ Լաքինը, «Cambridge Partnership for Education»-ի Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Ամերիկայի տարածաշրջանների կրթական բարեփոխումների ղեկավար Սթիվ Քինգը, Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ադդեհ Հովասափյանը և Շոտլանդիայի թագավորական կոնսերվատորիայի (RCS) բիզնեսի զարգացման տնօրեն Հելեն ՄաքՎեյը։

Կրթության ոլորտի փորձառու մասնագետները կիսվել են իրենց տեսակետներով, թե ինչպես կարող են կրթական համակարգերը նպաստել նոր սերնդի հմտությունների զարգացմանը և ձևավորել ապագայի մարտահրավերներին պատրաստ առաջնորդներ։

Ինչպես կարող է «Ակադեմիական քաղաք» ծրագիրը նպաստել ապագա առաջնորդների ձևավորմանն ու տաղանդների զարգացմանը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է «Ակադեմիական քաղաք» ծրագիրը։ Անդրադառնալով հարցին, թե ինչպես կարող է այն նպաստել ապագա առաջնորդների ձևավորմանն ու տաղանդների զարգացմանը, նախարարը նշել է, որ ծրագիրն իր մասշտաբով և ազդեցությամբ կարող է ամբողջությամբ վերափոխել հանրությունը։

«Ծրագիրը նախաձեռնելու առաջին փուլում գրեթե ոչ ոք չէր հավատում դրա իրագործմանը, իսկ այսօր արդեն հարցերը հիմնականում վերաբերում են ավարտի ժամկետներին։ Ծրագրի հաջողության գրավականներից մեկը սովորելու կարողությունն է, քանի որ այն առաջին հերթին իրականացնողներից է պահանջում շարունակաբար սովորել և զարգանալ»,- ասել է Ժաննա Անդրեասյանը և ընդգծել միջազգային գործընկերների հետ համագործակցության կարևորությունը։

Որակյալ կրթության հասանելիությունը «Ակադեմիական քաղաք» ծրագրի հիմնական նպատակներից է

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև խոշոր կրթական բարեփոխումների ընդգրկունությանը։ Ընդգծվել է, որ «Ակադեմիական քաղաքի» նման լայնածավալ ծրագրի իրական ազդեցությունը պետք է զգալի լինի ոչ միայն ակադեմիական հանրույթի կամ առանձնահատուկ առաջադիմություն ցուցաբերող ուսանողների, այլև սովորական ուսանողների համար։ Այդ համատեքստում կարևորվել են դասավանդման ակադեմիական միջավայրը, կրթական համայնքի ձևավորումը, դասավանդման մակարդակի բարելավումը և սովորողների վստահության ամրապնդումը։

«Ակադեմիական քաղաքը»՝ երկարաժամկետ տեսլական

«Cambridge Partnership for Education»-ի Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Ամերիկայի տարածաշրջանների կրթական բարեփոխումների ղեկավար Սթիվ Քինգն «Ակադեմիական քաղաքը» բնորոշել է որպես երկարաժամկետ տեսլական՝ կարևորելով տարբեր կլաստերների համախմբումն ու գերազանցության ձգտումը։ Նա միաժամանակ ընդգծել է, որ բարձրագույն կրթության բարեփոխումը պետք է փոխկապակցված լինի նախադպրոցական և դպրոցական կրթության զարգացման հետ՝ ապահովելու աշակերտների պատշաճ պատրաստվածությունն ու բարձրորակ համալսարանական կրթության հասանելիությունը։

Առանձնազրույց Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) պատվավոր պրոֆեսոր Ռոուզ Լաքինի հետ

Համաժողովի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նաև առանձնազրույց է ունեցել Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) պատվավոր պրոֆեսոր, «Educate Ventures Research»-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Ռոուզ Լաքինի հետ։

Ժաննա Անդրեասյանը բարձր է գնահատել Լոնդոնի համալսարանական քոլեջի հետ ձևավորված համագործակցությունը և խորհրդատվական նշանակալի աջակցությունը «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման շրջանակում։ Նախարարը կարևորել է միջազգային առաջատար կրթական և գիտական հաստատությունների փորձի ներգրավումը ծրագրի տարբեր ուղղությունների մշակման գործընթացում՝ ընդգծելով, որ նման գործընկերությունը նպաստում է լավագույն միջազգային փորձի տեղայնացմանն ու Հայաստանի կրթական համակարգի զարգացմանը։

Կողմերն անդրադարձել են նաև կրթության ոլորտում արհեստական բանականության կիրառման հնարավորություններին և դրա ազդեցությանը կրթական գործընթացի վերափոխման վրա։ Մտքեր են փոխանակվել արհեստական բանականության գործիքների արդյունավետ և պատասխանատու կիրառման, ուսուցման և դասավանդման նոր հնարավորությունների, ինչպես նաև արագ զարգացող տեխնոլոգիական միջավայրում սովորողների ու մանկավարժների համար անհրաժեշտ հմտությունների ձևավորման վերաբերյալ։

Երկխոսություն՝ Հայաստանի ապագա ներուժի մասին

Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովը միտված է բիզնես կապերի զարգացմանը, ինչպես նաև կրթության և գիտության ոլորտներում միջազգային համագործակցության ընդլայնմանն ու Հայաստանի ապագա ներուժի շուրջ բովանդակալից երկխոսության խթանմանը։ Համաժողովը կազմակերպել է Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբը (OABCA)՝ ՀՀ կառավարության, «Enterprise Armenia»-ի և Բրիտանահայկական առևտրային պալատի (BACC) հետ համագործակցությամբ։ Համաժողովը մեկ հարթակում միավորել է շուրջ 2,000 մասնակցի՝ ՀՀ կառավարության, Կենտրոնական բանկի, միջազգային ֆինանսական և զարգացման կառույցների, բրիտանական դիվանագիտական ներկայացուցչության, առաջատար ընկերությունների, կրթական և գիտական հաստատությունների ներկայացուցիչների։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Դիլիջանի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինիՄհեր Գրիգորյանը մասնակցել է Գերմանիայի ազգային տոնին նվիրված ընդունելությանը«Ակադեմիական քաղաք» ծրագիրը կնպաստի ապագա առաջնորդների ձևավորմանըՈւզբեկստան–ԵԱՏՄ առևտուրը հասել է $14,6 մլրդ-ի․ Ռուսաստանը՝ գլխավոր գործընկերԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ նա տեղում մահացել էՏեղի է ունեցել Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նիստըՆԱՏՕ-ի լոգիստիկ հանգույցը պաշտպանելու համար Շվեդիան Լեհաստանի արևելքում Patriot համակարգեր կտեղակայիԹուրքիան Ուկրաինային ՀՕՊ համակարգ է մատակարարելՓարիզում լիցեիստների զանգվածային ակցիաների ընթացքում ցուցարարները խանութներ են վնասելՀայկ Սարգսյանը և Ավետիք Օրդյանը հեռացվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունիցՀունգարիայի վարչապետը հայտարարել է 2027 թվականից հարստության հարկի ներդրման մասին Ռուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիԱվելի շատ խոցեցին մեր վիրավոր սրտերը․ զոհվածի մայրը՝ սեպտեմբերի 27-ի շոու-ծրագրի մասինՌուսաստան՝ Փաշինյանի այցի վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություններ առայժմ չկան. ԿրեմլԴեռ փաստ չի՝ ադրբեջանցի զինվորը ուզե՞լ է անցնել Հայաստան, թե՞ մոլորվել է. Նիկոլ Փաշինյան Հայաստանը փորձում է ռազմակայանի հնարավոր դուրսբերման պատասխանատվությունը բարդել ՌԴ-ի վրա. ՌԴ ԱԳՆՀայաստանի Մ-20 հավաքականն ավարտեց ելույթները Միրաբոր Ուսմանովի անվան ընկերական մրցաշարումՀերիք չի Աստծո պատիժ է, մի բան էլ՝ բանտի «պուտյովկա» եք շալակելու.հանգի’ստ թողեք եկեղեցուն Եկեղեցու դեմ նոր քայլ․ ՔՊ-ն քննիչ հանձնաժողով ստեղծեց. Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին․ Ռուբիո (տեսանյութ) Իսպանիայի կառավարությունը բողոքների ֆոնին բնակարանային ճգնաժամի լուծման հրատապ միջոցառումներ է հաստատել Մակրոնը հրապարակել է M51.3 հրթիռի արձակման տեսանյութըԵԽԽՎ զեկույցը ձեր խայտառակությունն էր. Չախոյանը` ընդդիմադիրներին Հիմա ի՞նչ ՔՊ-ամետ մարդիկ «Տաշիր-պիցցա» չգնա՞ն, Տաշիրից կոշիկ չառնե՞ն, մի՛ պառակտեք․ Ռուբինյան Եթե ձեր ղեկավարության տակ լիներ անգամ ՆԱՏՕ-ի բանակը, մենք ունենալու էինք նույն արդյունքը Իշխանությունը պետք է ամաչի, ԵԽԽՎ-ն ասում է՝ դադարեցրե՛ք սելեկտիվ հետապնդումները. Վարդևանյան Ես տեղանքում իրազեկման խնդիր եմ տեսնում. պատգամավոր Հ1-ի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանն ու տեղակալ Լևոն Մարգարյանը կարգապահական տույժի են ենթարկվել Երբ ասում եք՝ Բաքուն կրակի էլ, մենք չենք կրակելու, դրանով ցույց եք տալիս, որ անատամ երկիր ենք ՔՊ-ի ճիշտ քաղաքականությունն է, որ երկուսուկես տարուց ավել ՀՀ-ի սահմանին զոհ չի եղել. Կոնջորյան Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանը» պայքարում է քառագլուխ ուժի դեմ ՔՊ-ականների հրահրած միջադեպի նպատակն է` ձեր ուշադրությունից շեղել Շաքիի միջադեպը. Ղահրամանյան Գիտե՞ք՝ ինչու է նախագահ Քոչարյանը 4-րդ անգամ կալանավորված, քանի որ գործարքի չի գնացել ՔՊ-ի հետ Բոլոր նրանք ովքեր ապատեղեկատվություն տարածեն ՀՀ-ի դեմ պատաախանը լինելու է կոպիտ. Գրիգորյան Հանրային ծառայողները հայտնել են, որ ստիպողաբար գնացել են իշխանության կազմակերպած հանրահավաքին Փաշինյանը ադրբեջանական դրոշներով է ապահովում Սյունիքի անվտանգությունը. պատգամավոր Ծեծկռտուք, վիրավորանքներ՝ ԱԺ-ում. Իրանում սկսվել է Արաղչու իմպիչմենտի գործընթացը (տեսանյութ) Լուկաշենկոն գիտնականներից պահանջել է անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի արդյունավետ միջոցներ ստեղծել Ալեն Սիմոնյանը և Լյուքսեմբուրգի դեսպանը քննարկել են երկկողմ հետաքրքրության հարցերՀոլիվուդը կփոխվի. Paramount-ը ստանձնեց Warner Bros. Discovery-ի վերահսկողությունը Նեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինՌԴ ԱԳՆ-ից պատմել են` ինչ փուլում է Ադրբեջանի հետ հարբերությունները Կատարի ԱԳՆ-ը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև շփումները չեն ընդհատվելՖրանսիայում գողացել են Դալիի պատրաստած 150 կգ-անոց գրքի կազմըԵրբ բանական միտքը չի ծնում որևէ գաղափար, առաջ են գալիս բռունցքներըՌուբիոն հայտարարել է, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին չի քննարկվում2018 թվականից ի վեր հայ ժողովուրդն է որոշել ամեն ինչ. նա է երկրի տերըԻ՞նչ է լինելու երբ դիվերսիա տեղի ունենա. մտահոգվում ենքԻ՞նչն ա գրավել Ռուբինյանին, որ ինձ կամքիս հակառակ պարգևավճար է տրամադրել. ՂազարյանՔննչականը շարունակում է հանցագործություն գործել և չի կատարում դատարանի որոշումները. Խամոյան
Ամենադիտված