Պարեկները հայտնաբերել են երթևեկության կանոնները կոպտորեն խախտած 4 վարորդի. (տեսանյութ)
ԻրավունքՊարեկային ծառայությունը հայտնաբերել է երթևեկության կանոնները խախտած 4 վարորդի։
Համացանցում տարածված տեսանյութերի հիման վրա պարեկները հայտնաբերել են «ՎԱԶ-2107»-ի վարորդին, որը անկանոն վարելով՝ վտանգ էր ստեղծել երթևեկության մյուս մասնակիցների համար։
Մեկ այլ դեպքով «Նիսան»-ի վարորդը երթևեկել էր հանդիպակաց ուղղությամբ, իսկ «Մերսեդես Բենց»-ի վարորդը հատել էր հանդիպակաց հոսքերը բաժանող գծանշումը՝ ստեղծելով վթարային իրավիճակ։
Մեկ այլ տեսանյութում «ԲՄՎ»-ի վարորդը մեքենան կայանել էր հանրային տրանսպորտի կանգառում։
Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողների միջոցառումներով բոլոր 4 վարորդները հայտնաբերվել և ենթարկվել են վարչական պատասխանատվության։
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները՝ վտանգավոր վարքագծից խուսափելու և հնարավոր անդառնալի հետևանքները կանխելու համար։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը