Արթուր Դանիելյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել․ նրան մեղադրում են Facebook-ի գրառման համար
Իրավունք
«Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և նա ձերբակալվել է։ Այս մասին հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Դանիելյանին մեղսագրվում է Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված արարքը՝ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ խուլիգանություն։
Դանիելյանը Facebook-ի իր էջում ավելի վաղ գրել էր, որ իրեն կանչել են Քննչական կոմիտե։ Նա քրեական վարույթը կապել էր Ադրբեջանի կողմից իր հասցեին հնչող սպառնալիքների և նախկին հայտարարությունների տարածման հետ՝ պնդելով, որ այն Բաքվից տրված հանձնարարականի հետևանք է։
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտնել է, որ Դանիելյանը ձերբակալվել է դատարան ներկայացնելու և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու հարցը քննարկելու համար։ Փաստաբանի խոսքով՝ մեղադրանքը վերաբերում է Facebook-ի գրառմանը։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը