«Ուժեղ Հայաստանի» պատգամավորների 6 օգնականների մուտքն ԱԺ արգելվել է
Քաղաքական
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների 6 օգնականների արգելվել է մուտք գործել ՀՀ Ազգային ժողով։ Այս մասին հայտնել են ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ նախօրեին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների օգնականների նկատմամբ ուսումնասիրություն է սկսվել։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Աղավնի Սուքիասյանը հայտնել է, որ խմբակցությունը ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի համապատասխան որոշման մասին ծանուցում չի ստացել։
«Ստանալուց հետո պետք է հիմքերին ծանոթանանք, դրանք ուսումնասիրենք, ապա պաշտոնական դիրքորոշում հայտնենք այդ ամենի վերաբերյալ»,- ասել է Սուքիասյանը։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը