Աշակերտուհուն հարվածած դպրոցի ուսուցչուհու նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել
Իրավունք
Վարդաձորի միջնակարգ դպրոցի ուսուցչուհու նկատմամբ, որը, ըստ քննության, դասի ժամանակ ցուցափայտով հարվածել է աշակերտուհուն, ապա միջանցքում ձեռքով հարվածելով և քաշելով վերադարձրել դասասենյակ, ձերբակալման որոշում է կայացվել։
Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 30-ին։ Հոկտեմբերի 6-ին հաղորդման հիման վրա Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ անչափահասին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու հոդվածի հատկանիշներով։
Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա քննիչը հսկող դատախազին միջնորդություն է ներկայացրել ուսուցչուհու նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ։ Միջնորդությունը բավարարվել է, և ուսուցչուհու նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում։
Նախաքննությունը շարունակվում է։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը