Դատախազությունը բողոքարկելու է Վարդան Ղուկասյանի արդարացման վճիռը
Իրավունք
ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքարկելու է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի արդարացման վերաբերյալ դատարանի վճիռը։
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Վահե Ջիվանյանի նախագահությամբ, Վարդան Ղուկասյանին արդարացրել էր խուլիգանության մեղադրանքով, իսկ նրա որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին, մեղավոր էր ճանաչել։
Սպարտակ Ղուկասյանի մեղադրանքը վերաորակավորվել և մեղմացվել է՝ ՀՀ ՔՕ 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերից փոխարինվելով նույն հոդվածի 1-ին մասով։
Գործը վերաբերում է 2025 թվականին Հակակոռուպցիոն դատարանում ընթացող դատավարության ավարտից հետո Վարդան և Սպարտակ Ղուկասյանների կողմից իրենց կաշառքի մեջ մեղադրողների հասցեին հնչեցրած կոպիտ արտահայտություններին։ Դեպքից հետո նրանց նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել՝ մի խումբ անձանց հետ, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելու մեղադրանքով։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը