Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգուց համայնքին վերադարձվել է 12 հողատարածք՝ ընդհանուր 6011,48 քմ մակերեսով
Իրավունք
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու տարածքում գտնվող հողամասերը վերադարձվում են համայնքին։
Սյունիքի մարզի դատախազության ուսումնասիրությամբ պարզվել է, որ զբոսայգու տարածքում գտնվող 0,0389 հա հողատարածքը օրենքի պահանջների խախտմամբ կառուցապատման իրավունքով հատկացվել էր ֆիզիկական անձի։
Դատախազության միջնորդությունից հետո դադարեցվել է հողամասի նկատմամբ գրանցված կառուցապատման իրավունքը, և այն վերադարձվել է Սիսիան համայնքի տիրապետմանը։
Դատախազական ներգործության արդյունքում մինչ այժմ համայնքին վերադարձվել է զբոսայգու տարածքում տարբեր անձանց տրամադրված 12 հողատարածք՝ ընդհանուր 6011,48 քմ մակերեսով։ Դրանք տրամադրված են եղել 9 անձի։
Միաժամանակ, ևս 7 անձի տրամադրված 8 հողատարածքները համայնքին վերադարձնելու գործընթացը շարունակվում է։
Նշվում է, որ «Մայիսի 28» զբոսայգին զբաղեցնում է 9595,68 քմ տարածք, որտեղ հողատարածքները կառուցապատման իրավունքով տրամադրվել էին ընդհանուր 17 անձի։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը